Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-09-2018
«Եվրոպա լիգայում» ուշադրության կենտրոնում կլինի անգլիական «Արսենալը»
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի ակումբին ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարում բավականին բարդ մրցակիցներ են բաժին ընկել։
Մոնակոյում կայացել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա լիգա» մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը: Այս մրցաշարում հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում է Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանը։
 
Լոնդոնյան ակումբը հայտնվել է «E» խմբում։ Մրցաշարի խմբային փուլում «Արսենալը» ուժերը կչափի պորտուգալական «Սպորտինգի», Ադրբեջանի առաջնությունում հանդես եկող «Ղարաբաղ» ակումբի եւ ուկրաինական «Վորսկլայի» հետ։ Ի դեպ, հետաքրքիր է, թե արդյոք հնարավոր է հայ ֆուտբոլիստի ժամանումը Ադրբեջան։ Այն վերջին ժամերի ամենաքննարկվող թեման է։
 
«A» խմբում տեղ են զբաղեցրել գերմանական «Բայերը», բուլղարական «Լյուդոգորեցը», շվեյցարական «Ցյուրիխը» եւ հունական «ԱԻԿ» ակումբը։ «B» խմբում տեղ են գտել «Զալցբուրգը», «Սելթիկը», «Լեյպցիգը» եւ «Ռոսենբուրգը»։ «C» խմբում են «Զենիթը», «Կոպենհագենը», «Բորդոն» եւ «Սլավիան»։ «D» խումբն ունի հետեւյալ տեսքը՝ «Անդերլեխտ», «Ֆեներբախչե», Զագրեբի «Դինամո» եւ Տրնավայի «Սպարտակը»։
 
«Օլիմպիակոս», «Միլան», «Բետիս», «Դուդելանժ». այսպիսին է «F» խումբը։ «G» խմբում տեղ են գտել «Վիլյառեալը», «Ռապիդը», Մոսկվայի «Սպարտակը» եւ «Ռենջերսը»։ «H» խմբում են հայտնվել «Լացիոն», «Մարսելը», «Ֆրանկֆուրտը» եւ «Ապոլոնը»։
 
Մնացյալ խմբերն ունեն հետ տեսքը՝
 
«I» խումբ - «Բեշիքթաշ», «Գենկ», «Մալմյո», «Սարպսբորգ»
 
«J» խումբ - «Սևիլիա», «Կրասնոդար», «Ստանդարտ», «Ախիսար»
 
«K» խումբ - Կիեւի «Դինամո», «Աստանա», «Ռեն», «Յաբլոնեց»
 
«L» խումբ - «Չելսի», «ՊԱՕԿ», «ԲԱՏԷ», «Վիդի»
 
Խմբային փուլի առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 20-ին։ Հաջորդիվ ակումբները կմրցեն հոկտեմբերի 4-ին եւ 25-ին, նոյեմբերի 8-ին եւ 29-ին, ինչպես նաեւ դեկտեմբերի 13-ին: