Նյութը՝ Զառա Ասկարյանի, Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կամավոր, Իսպանիա
Լուսանկարները՝ Զառա Ասկարյանի
Տեղադրվել է 04-09-2018
Տոներով լեցուն Իսպանիան
Օգոստոս... ամառ... Մարդիկ հիմնականում մեկնում են ծովափեր։

Երկուշաբթի օրերին, երբ նրանք տեսնվում են, առաջին հարցն  այն է, թե ծովափ գնացե՞լ ես։

Եվ ծովափ գնալն այստեղի ապրելակերպի պարտադիր բաղադրիչներից է։ 

Ինչպես նաեւ ամառն Իսպանիայում լեցուն է բազմաթիվ տոներով, որոնց ժամանակ քաղաքը շատ աշխույժ է եւ մարդաշատ։

Օգոստոսին նաեւ այցելեցի Պորտուգալիա՝ հրաշալի Պորտո քաղաք։ 

Այդ պահին չունենալով կապի միջոց՝ հեշտությամբ կարողացա գտնել հյուրատունը՝  շնորհիվ շատ սիրալիր պորտուգալացիների։

Միայնակ ճամփորդելը իրոք շատ հետաքրքիր է, եւ շատ նոր բան կարող ես սովորել։

Միակ տխրեցնող փաստն այն  է, որ շուտով կավարտվի այս հրաշալի ծրագիրը, որն ինձ այնքան բան սովորեցրեց, դարձրեց լրիվ այլ մարդ՝ ավելի ուժեղ, ավելի հասուն, ավելի ինքնուրույն։