Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 04-09-2018
Հայաստանը միանում է Համաշխարհային մաքրության օրվան
2018 թվականի սեպտեմբերի 15-ին «IDeA» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում կայանալու է «Համաշխարհային մաքրության օր» միջոցառումը:

Նախատեսվում է, որ շարժմանը կմասնակցի մինչեւ 100 հազար մարդ՝ սկիզբ դնելով նոր սովորույթի։ 

2018 թ․ սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր՝ ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Բելգիան, Հորդանանը, Իրանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քենիան, Տանզանիան, Մոզամբիկը, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, Ավստրալիան եւ այլն։ Այս տարի համաշխարհային շարժմանը միացել է նաեւ Հայաստանը։ 

Այս հղման միջոցով կամավորները կարող են իրենց համայնքներում առկա ամենակեղտոտված եւ աղբով լինի հատվածները լուսանկարել եւ գցել համապատասխան թղթապանակ, որը բաշխված է ըստ մարզերի: 

Միջոցառմանը ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետեւյալ կայքում՝ http://cleanuparmenia.org/about-am/։