Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-09-2018
Եռակի հաղթանակ Բուլղարիայից
Օգոստոսի 24-ին Բուլղարիայում մեկնարկեց «Սլավյանսկի Վենեց - 2018» միջազգային մրցույթ-փառատոնը:

Մրցույթ-փառատոնին «Մինորա» մշակութային կենտրոնի աջակցությամբ մասնակցեցին «Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի եւ խոսքի դպրոց-ստուդիան», «Let's Dance» եւ «Բելլա» պարային համույթները։ 

«Մեր կենտրոնի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում գործող խմբերն արդեն յոթերորդ տարին է, ինչ հնարավորություն ունեն մասնակցելու Բուլղարիայում բարձր մակարդակով կազմակերպվող միջազգային «Սլավյանսկի Վենեց» բազմաժանր մրցույթին, որին ամեն տարի մասնակցություն են ցուցաբերում ստեղծագործական խմբեր աշխարհի շուրջ 15 պետություններից: Սիրով եւ հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեր բոլոր մասնակիցներն իրենց տարիքային խմբերում եւ անվանակարգերում զբաղեցրեցին 1-ին տեղը»,- նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):

Բացի մրցույթից մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել Վառնայի Գալատա թաղամաս, որտեղ գտնվում է հայ ազգային հերոս Զորավար Անդրանիկի հուշարձանը: Բոլորը Բուլղարիայից վերադարձան անմոռանալի տպավորություններով, բարձր տրամադրությամբ՝ ըստ արժանվույնս եւ բարձր մակարդակով ներկայացնելով մեր մշակույթն իր ողջ գեղեցկությամբ, որն անկասկած գնահատվեց, վերածվեց հաղթանակի եւ բազմաթիվ գովեստի խոսքերի:

Նշենք նաեւ, որ այսուհետ «Մինորա»  մշակութային կենտրոնը հանդիսանում է  «Սլավյանսկի Վենեց» միջազգային մրցույթ-փառատոնի էքսկլյուզիվ ներկայացուցիչը ՀՀ - ում եւ ԼՂՀ-ում: