Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-09-2018
Լոս Անջելեսում կայացավ Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին նվիրված համերգ
Սեպտեմբերի 5-ին Լոս Անջելեսում կայացել է «Գարի Քյոսայան» ջազ-քառյակի համերգը՝ նվիրված Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին:


Համերգն իրենց յուրահատուկ կատարումներով զարդարել են Գարի Քյոսայանի կինը՝ Ալլա Սահակյանը, Հովհաննես Բաբախանյանը, Դարիլ Դարդենը, Լուիս Վան Թեյլորը, Կարլ Վինսենթը եւ այլք:  Ներկա են եղել նաեւ Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտները, Սերգեյ Քյոսայանի աշակերտներից Էլլադա Չախոյանը, Յաշա Պապյանը, Սիմոն Մակինջանյանը: Նշենք, որ հոբելյանական համերգի մեկնարկը դեռ ապրիլի 22-ից տրվել էր Երեւանում:


 
Գարի Քյոսայանը համերգի շրջանակում արժանացել է շնորհակալագրի՝ Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին նվիրված հրաշալի համերգի կայացման համար։ 

«Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի հավանությանն արժանացած վկայագիր։ Շնորհակալագիրը տրվում է Գարի Քյոսայանին՝ ի պատիվ Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին նվիրված համերգի հրաշալի կայացման համար։ Կալիֆորնիայի նահանգային ժողովի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բացառիկ կատարման եւ հանդիսատեսին Ձեր տաղանդը ցույց տալու համար։ Ձեր նվիրվածությունը Սերգեյ Քյոսայանի գեղարվեստական ժառանգությանը իսկապես գովելի է»: Լաուրա Ֆրիդման