Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-09-2018
«World Cleanup Day»-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ
10 տարի առաջ՝ 2008 թվականին էստոնացի ձեռնարկատեր Ռայներ Նիլվակը հրավիրեց իր չորս ընկերներին եւ առաջարկեց նրանց փորձել երկիրը մաքրել աղբից։
2008 թ.-ի մայիսի 3-ին Էստոնիայի փողոցներ դուրս եկավ 50 հազար մարդ։ Ակցիան վերածվեց մեծ կամավորական շարժման, որը սկզբում գործում էր միայն Էստոնիայում, իսկ այս տարի նպատակ է դրել աղբից ազատել ողջ մոլորակը։ 

Այսօր Երևանի մի շարք փողոցներում, մարզերում եւ հասարակական վայրերում իրականացվեցին մաքրության աշխատանքներ։ Մաքրման աշխատաքներն իրականացնում էին ինչպես հասարակ կամավորներ, այնպես էլ՝ գերատեսչական մարմինների աշխատակիցներ։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ինչպես միշտ  միջացառման  մասնակցելու ակտիվ խումբ էր կազմել, որոնց ջանգերով իրականացվեց Բուսաբանական այգու որոշ հատվածների մաքրման աշխատանքները։

Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, ով մշտապես երիտասարդական նախաձեռնությունների նմանօրինակ միջոցառումների մասնակից է՝ մեզ հետ զրույցում ընգծեց, որ նմանատիպ միջոցառմանը մասնակից լինելը ոչ միայն գովելի է, այլեւ անհրաժեշտ։

«Շատ կարեւորում եմ նմանօրինակ միջոցառումները: Հատկապես կարեւոր է երիտասարդների ակտիվ մասնակցությունը: Համաշխարհային մաքրության օրվան Հայաստանի մասնակցությունը յուրահատուկ սովորույթի և գեղեցիկ ավանդույթի հիմք կարող է դնել»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Թամարա Թորոսյանը։

Վաղ առավոտից  նախարարության մասսայական սպորտի վարչության աշխատակից Սերգեյ Աբրահամյանը, առանց զլանալու, իր գործընկերների հետ  հասցրել է իրականացնել  բավականին մեծ մաքրման աշխատանք։ Նա մեզ հետ զրույցում կարեւորեց  նմանօրինակ միջոցառումները եւ դրանցում երիտասարդների ներգրավումը: «Շատ  հարթակներում ենք տեղեկատվությունը տարածել՝ մեր  ՊՈԱԿ-Ի միջոցով, հասարակական կազմակերպությունների, մեր պաշտոնական կայքէջում։ Այս ինֆորմացիայի տարածման միակ նպատակն է եղել  առավել շատ մարդկանց ներգրավել այս աշխատանքներում, կարծում եմ՝ ստացվել է, չնայած, եթե ավելի շատ լինեին միանալ ցանկացողների թիվը, ավելի լավ կլիներ »,- նշեց նախարարության աշխատակիցը

Հավելենք, որ «World Cleanup Day»-ը Հայաստանում տարբերվեց նրանով, որ չսահմանափակվեց մեկ օրով։ Կազմակերպիչները նպատակ ունեն փոխելու բնակչության վերաբերմունքը աղբի հանդեպ եւ կձեւավորվի նոր սովորույթ՝ ապրել մաքուր երկրում:

Պատկերասրահ՝ «World Cleanup Day»-ը Երևանի բուսաբանական այգում