Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 27-09-2018
«Գունազարդ վազք 2018»-ը նվիրվում է Երեւանի 2800-ամյակին
Այսօր տեղի ունեցավ Երեւանյան Գունազարդ վազք 2018 (YEREVAN COLOR RUN 2018) միջոցառման մամուլի ասուլիսը, որի ընթացքում YEREVAN COLOR RUN նախագծի կազմակերպիչները ներկայացրեցին միջոցառման նպատակները, ծանոթացրեցին մասնակցության պայմաններին, օրակարգին եւ գունազարդ նախաձեռնության շրջանակում իրականացվող բարեգործական ծրագրին:
«Գունազարդ վազք» նախագիծը Հայաստան է եկել 2015 թվականին եւ չորրոդ անգամ է անցկացվելու մայրաքաղաք Երեւանում եւ այս տարի միջոցառումը  նվիրված է Երեւանի 2800 ամյակին:
 
Run Armenia նախագծի հիմնադիր-նախագահ, «Սթրիթ Վորքաութ» հայաստանյան ֆեդերացիայի նախագահ, «Երեւանյան գունազարդ վազք» միջոցառման գլխավոր կազմակերպիչ Ղազար Հակոբյանը, խոսելով միջոցառման նպատակների մասին, ասաց.«Այս նախագծով ցանկանում ենք մեր Երեւանը ներկայցնել  ավելի գեղեցիկ, գունավոր, ակտիվ  եւ երջանիկ: Միջոցառումն անցկացվելու է  սեպտեմբերի 30-ին եւ մեկնարկելու է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից: Այս անգամ վազքուղու երկարությունը 2800 մետր է՝ Երեւան քաղաքի ծննդյան 2800 ամյակի առթիվ: Այս տարի եւս միջոցառումն ունի բարեգործական ուղղվածություն: Վազքից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է  «Անի-Հայկուհի հիմնադրամ»  բարեգործական ծրագրին, որն աշխատանքներ է իրականացնում Հայաստանում քաղցկեղի բուժման պրակտիկան բարելավելու նպատակով: Այս տարի առաջին անգամ Երեւանյան գունազարդ վազքին մասնակցելու են նաեւ  ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձիք»: 
 
Ղազար Հակոբյանը հավելեց, որ որ միջոցառման շուրջ հետաքրքրությունը տարեց-տարի ավելանում է, եւ Երեւանյան Գունազարդ վազք 2018 -ին է միացել նաեւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը:
 
Ծանոթացնելով միջոցառման մասնակցության պայմաններին՝ «Սթրիթ Վորքաութ» հայաստանյան ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանն ասաց. «Միջոցառումը սկսկվելու ժամը 9:00-ին ֆիթնես նախավարժանքով: 2800մ երկարություն ունեցող վազքուղու  ընթացքում  ունենալու ենք 4 գունազարդ կետեր եւ մասնակիցների վրա ոտքից գլուխ կլցվեն գունավոր փոշեներկեր, որոնք բացարձակ անվնաս են: Եվ վազքուղու  ավարտին տեղի կունենանա ավանդական երաժշտական գունազարդ «հրավառությունը» եւ Color Party-ն: Եվ բնականաբար վազքուղին առաջինն անցած երեք տղաները եւ աղջիկները կպարգեւատրվեն մրցանակներով մեր գործընկերների կողմից: Այնպես որ բոլորիդ սիրով սպասում ենք»:
 
 «Ես ցանկանում եմ մեր շնորհակալության խոսքը հայտնել «Երեւանյան գունազարդ վազք» միջողցառման կազմակերպիչներին, ովքեր հնարավորություն ընձեռեցին մտավոր սահմանաթակ կարողություններ ունեցող եւ ֆիզիկական սահմանափակ կարողություններ, այդ թվում՝ լսողական, տեսողական խանգարում ունեցող, հենաշարժողական խնդիրներ ունեցող 20 մանուկների մասնակցելու համար այս  պայծառ ու գունավոր  միջոցառմանը եւ երեխաների օրն իրական տոն դարձնելու: Շնորհակալ եմ հատուկ պայմաններ նախատեսելու համար: Աշխարհի ամենագունավոր միջոցառմանը մասնակցելու են տեսողական խնդիրներով երեխաներ, ովքեր իրենց ուղեկցորդների հետ են լինելու»,- իր խոսքում նշեց «ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափի համահիմնադիր,գործադիր տնօրեն Ավետիս Վարոսյանը:
 
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտորի ուսանողական հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանն իր խոսքում ասաց.  «Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի շատ է կարեւորում երիտասարդների արդյունավետ ժամանցի կազմակերպմանն ուղղված միջոցառումների անցկացումը, որոնք նաեւ նպաստում են առողջ ապրելակերպի  զարգացմանը:Նմանօրինակ միջոցառումները մեծ նշանակություն ունեն ուսանողների եւ երիտասարդության համար: Դրանք իրենց հերթին նպաստում են մասսայական սպորտի զարգացմանը, ուստի  մենք սիրով միացանք Yerevan Color Run նախաձեռնությանը եւ հիմա այստեղից հայտարարում ենք color run challenge մյուս բուհերի ուսանողներին»,-շեշտեց Հռիփսիմե Մարգարյանը:

Միջոցառումն իրականացվում է Run Armenia նախագծի նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: