Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-10-2018
Յուրա Մովսիսյանը կարող է կրկին խաղալ Հայաստանի հավաքականի կազմում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 25 ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաեւ գրեթե մեկ ամիս առաջ ակումբային գրանցումը փոխած Յուրա Մովսիսյանը։

Հոկտեմբերի 13-ին եւ 16-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի մրցաշարի երկու հանդիպում՝ մրցակցելով համապատասխանաբար Ջիբրալթարի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ: Գալիք երեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սկսվելու է թիմի նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու համար Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստների՝

Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Անատոլի Այվազով, «Բանանց»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                    
Հրայր Մկոյան, «Ալաշկերտ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»      
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Իվան Յագան, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա)                    
Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա) 
Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)    
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)    
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»

Հարձակվողներ
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Յուրա Մովսիսյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Վնասվածքների պատճառով Հայաստանի ազգային հավաքական չեն հրավիրվել Արաս Օզբիլիսը, Անդրե Չալըշըրը եւ Հայկ Իշխանյանը։