Նյութը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից
Տեղադրվել է 08-10-2018
Կամավորություն՝ առանց սահմանափակումների
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացնում է հայաստանյան իրականության մեջ նախադեպը չունեցող կամավորության նախագիծ:
Սոցիալական պատասխանատվության իր ծրագրերի շրջանակներում նվագախումբը առավել կարեւորում է հասարակության բոլոր անդամների ներգրավվածությունը ակտիվ մշակութային կյանքին՝ անկախ տարիքային սահմանափակումներից:
 
Այս նախագիծը հնարավորություն է տալիս ոչ միայն ակտիվ եւ կյանքով լի երիտասարդներին ինտեգրվել կամավորական լայնածավալ աշխատանքներում, այլ նաեւ այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են կիսվել իրենց փորձով, оգտագործել սեփական մասնագիտական հմտությունները եւ գիտելիքը հօգուտ մյուսների:
 
Կամավորական աշխատանքն իր մեջ ներառում է՝ 1) Մասնակցություն նվագախմբի հանրայնացման աշխատանքներին 2) Մասնակցություն միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին 3) Աշխատանք հանդիսատեսի հետ 4) Աշխատանք տպագիր նյութերի հետ 5) Եվ պարզապես դրական լիցքերի ապահովում Ծրագիրը հնարավորություն է տալիս միանալ երաժշտական մեծ ընտանիքին, ներկա գտնվել քաղաքի լավագույն համերգներին եւ օգտվել նվագախմբի բոնուսային քարտի առավելություններից: Դիմել կարող են 50-70 տարեկան բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են լինել մեծ թիմի անդամ եւ իրենց գնահատված զգալ: Զանգահարեք` 077 310 270, 077 570 460 կամ գրեք նվագախմբի ֆեյսբուքյան էջին: