Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ www.mil.am-ից
Տեղադրվել է 05-11-2018
Այսօր Հետախույզի օրն է
Հայկական զինված ուժերում նոյեմբերի 5-ին նշվում է Հետախույզի օրը։ 1992 թվականի նոյեմբերի 5-ին ավարտվեց Հայաստանի զինված ուժերի հետախուզական ստորաբաժանման ձեւավորումը։
Հոգեբանական կայունություն` տարբեր դժվարությունների եւ արգելքների հաղթահարման ժամանակ, մասնագիտական հմտություններ ու մարտական վարպետություն, անձնուրացություն դրսեւորելու պատրաստակամություն: 
 
Զինված ուժերի հետախուզության ստորաբաժանումներն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ: Արցախյան պատերազմի ժամանակ կամավորական ջոկատների եւ ինքնապաշտպանական ուժերի կազմում ձեւավորվեցին առանձին հետախուզական խմբեր, որոնք տեղեկություններ էին հայթայթում հակառակորդի մասին, միաժամանակ իրականացնում դիվերսիոն գործողություններ թշնամու թիկունքում: 

Արդեն 92-ի նոյեմբերի 5-ին կամավորական ջոկատների հիմքի վրա ձեւավորվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասը, եւ հենց այդ օրն էլ ՀՀ ԶՈՒ-ում պաշտոնապես ընդունվեց Հետախույզի օրը: Այսօր հայ հետախույզը պատրաստ է լուծել խաղաղ եւ մարտական գործողությունների ժամանակ իր առջեւ դրված խնդիրները: 

Ամեն տարի՝ այս օրը, կազմակերպվում եւ անցկացվում են բազմաթիվ տոնական միջոցառոմներ, ցուցադրական ելույթներ, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ցուցադրություններ։