Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-11-2018
Հայաստանի հավաքականի կազմում չենք տեսնի մի շարք առաջատարների
Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վերջապես հրապարակել է ֆուտբոլի Հայաստանի ագգային հավաքականի հայտացուցակը, որը կպատրաստվի մոտակա հանդիպումներին։

Նոյեմբերի 16-ին եւ 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական երկու հանդիպումները։ Երկու դեպքում էլ մրցակցի հարկի տակ կանցկացվեն դիմակայությունները։ Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու նախ Ջիբրալթարի, ապա նաեւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը կսկսվի այսօր՝ նոյեմբերի 12-ին։ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում թիմային մարզման կմասնակցեն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները, ինչպես նաեւ արդեն նախապես Երեւան ժամանած Արսեն Բեգլարյանը, Վարազդատ Հարոյանը, Էդգար Մալաքյանը եւ Կամո Հովհաննիսյանը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը երկու խաղերին նախապատրաստվելու նպատակով հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                    
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»      
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 
Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»

Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)               
Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)  
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)    
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»

Հարձակվողներ
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Յուրա Մովսիսյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)
Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Մի շարք ֆուտբոլիստներ՝ Մարկոս Պիզելլին, Անդրե Չալըշըրը, Հրայր Մկոյանը, Հայկ Իշխանյանը, Պետրոս Ավետիսյանը եւ Արթուր Սարկիսովը, հավաքական չեն հրավիրվել վնասվածքների, իսկ ահա Արաս Օզբիլիսը հավաքականին չի միանա փաստաթղթային խնդիրների պատճառով։ Այս առումով հատկապես ցավալի է երիտասարդ խաղացողների կորուստը, որոնք կարող էին շանսեր ստանալ ինքնադրսեւորելու։

Ի դեպ, արդեն վաղը՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը չարտերային չվերթով կմեկնի Մալագա, որտեղից էլ արդեն ավտոբուսով թիմը կուղեւորվի Ջիբրալթար։ Արդեն Ջիբրալթարում թիմին կմիանան Հայաստանի հավաքականի՝ արտերկրում հանդես եկող մյուս ֆուտբոլիստները։ 

Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզումներ կանցկացնի նոյեմբերի 13-ին, 14-ին եւ 15-ին, իսկ Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին։ Մրցավեճը կսկսվի Երեւանի ժամանակով 23։45-ին։