Նյութը՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամից
Տեղադրվել է 15-11-2018
«Երկուսով աշխատանքի համար»
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն աշխատանք փնտրող անձանց հրավիրում է մասնակցելու «Երկուսով աշխատանքի համար» ծրագրին:
Ծրագրի նպատակն է կամավորների միջոցով աջակցել աշխատանք փնտրող երիտասարդներին աշխատաշուկա մուտք գործելու եւ աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում:

Ծրագրի շրջանակում զբաղվածության ոլորտում համապատասխան վերապատրաստում անցած կամավորները աջակցում են ծրագրի շահառուներին աշխատանք որոնելու եւ գտնելու հարցում՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ տեղեկություններ թափուր աշխատատեղերի որոնման, դրանց դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման եւ այլ թեմաների վերաբերյալ:

Ծրագրի մասնակիցներ կարող են դառնալ այն անձինք, ովքեր.
20-35 տարեկան են,
ցանկանում են աշխատել,
դժվարանում են աշխատանք գտնելու հարցում,
ցանկանում են զարգացնել իրենց աշխատանքային հմտությունները,
սիրում են սովորել այլ երիտասարդներից,
ցանկանում են մասնակցել մի ծրագրի, որտեղ երիտասարդ մենթորը կօգնի աշխատանք գտնելու հարցում՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ թափուր աշխատատեղերի որոնման, դրանց դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման եւ այլ թեմաների վերաբերյալ,
պատրաստ են շաբաթական առնվազն 5 ժամ տրամադրել ծրագրին եւ մենթորի հետ աշխատանքին: 

Ծրագրին մասնակցությունն անվճար է, քանի որ այն ֆինանսավորվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից:

Ծրագրի տեւողությունը 8 ամիս է: 

Մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցութային հիմքով, երկրորդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչեւ նոյեմբերի 15-ը ներառյալ՝ լրացնելով այս հայտը կամ զանգահարելով 010 54 18 44 հեռախոսահամարով: