Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 19-11-2018
ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդական կազմակերպությունների ֆորումին մասնակցելու հրավեր
Հասարակական կազմակերպությունների ղեկավարներին հրավիրում ենք մասնակցելու ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդական կազմակերպությունների ֆորումին:

2018 թվականի դեկտեմբերի 3-6-ը Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդական կազմակերպությունների ֆորում, որը կազմակերպում են ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհուրդը, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալությունը, ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի բազային կազմակերպությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը, Ռուսաստանի երիտասարդական եւ մանկական միավորումների ազգային խորհուրդը:

Ֆորումի ընթացքում տեղի կունենան ԱՊՀ մասնակից-պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության 2021-2030 թվականների ռազմավարության, երիտասարդության իրավիճակի ինդիկատորների ցանկի, ինչպես նաեւ Համագործակցության տարածքում երիտասարդության շրջանում տեղի ունեցող գործընթացների քննարկումներ: Ֆորումում առանձին թեմա կլինի Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի տոնակատարության համատեղ գործողությունների ծրագրի մշակումը: Տեղի կունենան նաեւ ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդական կազմակերպությունների հաջորդ՝ 2019 թվականի ֆորումի նախապատրաստման քննարկումներ: 

Ֆորումին հրավիրվում են մասնակցելու Հայաստանի Հանրապետության երիտասարդական հասարակական կազմակերպություններից՝ երկու ղեկավար, որոնց կեցության, սննդի եւ ավիափոխադրման ծախսերը կհոգան կազմակերպիչները: 

Խնդրում ենք ֆորումին մասնակցելու ցանկություն ունեցող երիտասարդական հասարակական կազմակերպությունների ղեկավարներին մասնակցության հայտը (ձեւը կցված է) եւ ինքնակենսագրությունը ուղարկել erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ մինչեւ 2018 թ. նոյեմբերի 21-ը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կիրականացնի 2 մասնակցի ընտրություն եւ արդյունքների մասին կծանուցի դիմողներին՝ մինչեւ 2018 թ. նոյեմբերի 26-ը: