Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-11-2018
«Yerevan Jazz Fest 2018» փառատոնի շրջանակում շարունակվում են համերգային ծրագրերը
Նոյեմբերի 19-ին «Դվին» հյուրանոցի նորաբաց շքեղ սրահում տեղի ունեցավ նոր ձեւաչափով համերգային ծրագիր։

Համերգն իրականացավ Ջազի հայկական ասոցիացիայի, «Մեցցո Պրոդաքշնի» եւ «Արարատ» լեգենդար կոնյակի կողմից։

Համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան հանրահայտ Չայնա Մոսեսը եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբը։

Արտյոմ Մանուկյանը համերգի հատուկ հյուրն էր։

«Չայնան իմ հին ընկերն է, եւ քանի որ Հայաստանում էի, լավ առիթ էր ընկերոջս հետ մասնակցելու համերգային ծրագրին:  Եվ նշեմ, որ այսքան տարիներ ընկերներ ենք, բայց առաջին անգամ ենք նվագելու միասին»,- Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թավջութակահար Արտյոմ Մանուկյանը։

Նշենք նաեւ, որ 2018 թվականին լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը: Եվ «Yerevan Jazz Fest 2018»-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին։

Այս տարի առաջին անգամ համերգային ծրագրեր անցկացվեցին նաեւ Արցախի Հանրապետությունում՝ Շուշիում։ Կազմակերպիչների հավաստմամբ՝ դա կդառնա ավանդույթ։

Պատկերասրահ՝ Չայնա Մոսես. «Yerevan Jazz Fest 2018»