Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 21-11-2018
«FERAL X ARPI»․ սիրված դերասանուհու անակնկալը կանանց
«Ֆուլ Հաուս» սիթքոմի աստղը՝ Արփի Գաբրիելյանը, օրեր առաջ ներկայացրեց իր բրենդային շրթներկը՝ «FERAL X ARPI»-ն: Դերասանուհու նոր շրթներկերի թողարկման, ինչպես նաեւ նրա տարեդարձը շնորհավորելու նպատակով խանութ-սրահ էին եկել նաեւ նրա երկրպագուները։

Օրը բավականին հագեցած էր։ Նախ՝ դերասանուհին հանդիպեց երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանեց, լուսանկարվեց, իսկ երեկոյան դիմավորեց հրավիրված հյուրերին: 

Շնորհանդեսին ներկա էր «Feral Cosmetics»-ի տնօրեն Արփինե Զոհրաբյանը, ով նշեց, որ հաշվի առնելով Արփիի հայտնիությունը եւ սիրված լինելը, հենց նրա հետ որոշեցին սկսել այդ գործը:



«Բոլոր այն մարդիկ, ովքեր հետեւում են ինձ, գիտեն՝ ինչ տիպի make up եմ սիրում… Առհասարակ, կարծիք կա, թե ես պլաստիկ վիրահատությունների «զոհ» եմ… Սակայն ես ոչ մի պլաստիկ վիրահատության երբեք չեմ դիմել, դրան գումարած՝ դիմահարդարման մեջ, նույնիսկ ստվերաներկի չարաշահումն ինձ վրա շատ ցայտուն է երեւում, այդ պատճառով ես միշտ չեզոք գույների մեջ եմ դիմահարդարվում: Բնականաբար, քննարկման առաջին թեման այն էր, որ պետք է ընտրենք այն գույնը, որը ես միշտ օգտագործում եմ: Ես եւ Արփինեն որոշեցինք գույների միախառնումով ստանալ այն երանգը, որը ես նախընտրում եմ: Երկրորդ գույնը պարզապես փայլ է: Քանի որ իմ թիրախային լսարանը հիմնականում դեռահաս աղջիկներն են, նրանք չեն կարող լիարժեք օգտվել կոսմետիկական պարագաներից, այդ պատճառով էլ տեղծեցինք փայլուն շրթներկը»,- նշեց դերասանուհին՝ հավելելով, որ գնային առումով էլ շրթներկը շուկայի համար մատչելի կլինի:



«FERAL X ARPI» շարքի վաճառքի 15 տոկոսը փոխանցվելու է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության ֆոնդին: