Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-11-2018
Ավարտվեց «Yerevan Jazz Fest 2018»-ը
Նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Yerevan Jazz Fest 2018» փառատոնի գալա համերգը։

Համատեղ համերգով հանդես եկան Օլեգ Լունդստրեմի անվան ջազ եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբերը (գեղ. ղեկավարներ` Բորիս Ֆրումկին եւ Արմեն Հյուսնունց)։

Հատուկ հյուրերն էին Մարի Կառնեն, ՀՀ ժողովրդական արտիստ,  ջազմեն Լեւոն Մալխասյանը եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը։

Այսպիսով եզրափակվեց «Yerevan Jazz Fest 2018»-ը, որը Հայաստանում անցկացվում էր չորրորդ անգամ: Հայ հանդիսատեսը նոյեմբերի 7-20-ը վայելեց ջազային անմոռանալի կատարումներ: Փառատոնը նվիրված էր Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակին: Այս տարի փառատոնի շրջանակում համերգային ծրագրեր անցկացվեցին ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում եւ Շուշիում։

Նշենք նաեւ, որ փառատոնը կյանքի կոչվեց ՀՀ մշակույթի նախարարության,  Ջազի հայկական ասոցիացիայի եւ «Մեցցո Պրոդաքշնի» աջակցությամբ։

Պատկերասրահ՝ Գալա համերգ. «Yerevan Jazz Fest 2018»