Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-11-2018
Մեկնարկեց բասկետբոլի Բ լիգայի առաջին առաջնությունը
Այսօր` նոյեմբերի 24-ին, կայացավ Բ լիգայի առաջնության առաջին խաղը։
Առաջին խաղում «Արագածը» մրցեց «Էրեբունի Սեդասի» հետ։ Հանդիպումն ավարտվեց «Արագածի» հաղթանակով` 85-80 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դեշան Փարսոնսը («Արագած»), ով վաստակեց 34 միավոր։
 
Բ լիգայի առաջնության շրջանակում հաջորդ հանդիպումը նոյեմբերի 24-ին տեղի կունենա «Միկա» մարզադահլիճում, որտեղ ժամը 20:45-ին «Արթիկ-Ման Հոլդինգը» ուժերը կչափի «ՖԻՄԱ»-ի հետ։
 
Հավելենք նաեւ, որ մրցաշարն անցկացվում է շրջանաձեւ մրցակարգով` երկու շրջանով, այնուհետեւ 1-ին ու 2-րդ շրջանների արդյունքների հիման վրա տեղի է ունենալու 4 թիմերի մասնակցությամբ եզրափակիչ փուլը: Բոլոր հանդիպումները կայանալու են Երեւանում:

Պատկերասրահ՝ Բասկետբոլի Բ լիգայի առաջնության առաջին խաղը