Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-11-2018
5 ֆիլմեր, որոնք նոյեմբերին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
2018-ի նախավերջին ամիսը հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում նոյեմբերին կարող եք դիտել ինքնատիպ, յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:

Eritasard.am-ը, «Մոսկվա», «Կինոպարկ», «Սինեմա Սթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները: 

«Բոհեմական ռապսոդիա» (հայաստանյան կինոթատրոններում՝ նոյեմբերի 1-ից)

Ռոքնռոլի լեգենդ, «Queen» խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրին երաժշտության պատմության մեջ դարձավ բացահայտում ու այդպիսին մնում է մինչ օրս: Լեգենդար Մերկուրիի անհավանկան հաջողության ու անբացատրելի փառքի մասին է պատմում «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը:

Ռեժիսոր՝ Բրայան Սինգեր, գլխավոր դերում՝ Ռամի Մալեկ: 



«Սարդոստայնում խճճված աղջիկը» (հայաստանյան կինոթատրոններում՝ նոյեմբերի 8-ից)

Երիտասարդ հաքեր Լիսբեթ Սալանդերը եւ լրագրող Միքայել Բլումկվիսթը ներքաշվում են լրտեսների, կիբեր հանցագործների եւ կոռումպացված գործիչների մասնակցությամբ պատմության մեջ։ Ի՞նչ կլինի այս ամենի վերջը...

Ռեժիսոր՝ Ֆեդե Ալվարես, դերերում՝ Կլեր Ֆոյ, Լակիտ Ստենֆիլդ եւ այլք:



«Գերբնական գազաններ: Գրինդելվոլդի հանցանքները» (հայաստանյան կինոթատրոններում՝ նոյեմբերի 15-ից)

Հզոր սեւ մոգ Գելլերտ Գրինդելվոլդին բռնում են նահանգներում, սակայն նա չի պատրաստվում լուռ նստել բանտում եւ իրականացնում է վիթխարի փախուստ։ Այժմ ոչինչ չի կարող խանգարել նրան հասնել իր նպատակին՝ սահմանել մոգերի գերազանցությունը մոլորակի բոլոր ոչ կախարդական արարածների նկատմամբ։ Գրինդելվոլդի ծրագրերը տապալելու համար Ալբուս Դամբլդորը դիմում է իր նախկին աշակերտին՝ Նյուտ Սքամանդերին, ով համաձայնվում է օգնել, առանց կասկածելու, թե ինչ վտանգ է իրեն սպառնում։ 

Ռեժիսոր՝ Դեյվիդ Եթս, դերերում՝ Էդի Ռեդմեյն, Ֆոգլեր Դեն, Քեթրին Ուեթերսոն եւ այլք: 



«Կոլետ» (հայաստանյան կինոթատրոններում՝ նոյեմբերի 29-ից)

Կոլետը, ով ստիպում է ամուսնուն վեպեր գրել իր անվան ներքո, հաջողության հասնելուց հետո պայքարում է իր համբավի համար, այսպիսով մարտահրավեր նետելով գենդերային կարծրատիպերին:

Ռեժիսոր` Վոշ Վեսթմորելանդ, դերերում՝ Քիրա Նայթլի, Էլիանոր Թոմլինսոն եւ այլք: 



«Ռոբին Հուդ» (հայաստանյան կինոթատրոններում՝ նոյեմբերի 29-ից)

Խաչակիրների վետերան Ռոբինը Լոկսլիից իր հրամանատարի հետ վերադառնալով Անգլիա, տեսնում է, որ հայրենիքը կոռուպցիայի մեջ է: Միասին նրանք որոշում են փոխել իրավիճակը եւ սկսել զանգվածային հեղափոխության հրաբուխները, որի կենտրոնում կլինի խորհրդավոր ավազակը:

Ռեժիսոր` Օտտո Բաթհրսթ, դերերում՝ Թերոն Էջերթոն, Ջեյմի Ֆոքս, Իվ Հիվսոն եւ այլք: