Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 08-12-2018
Կրթական փոխանակման ծրագրերը՝ Չինաստանում
Չինաստանն աշխարհի այն երկրներից է, որն աչքի է ընկնում տարբեր ոլորտներում գրանցած զարգացվածության բարձր մակարդակով:

Հատկանշական է հատկապես կրթական ոլորտը, որի արագ զարգացումը թույլ է տալիս որակյալ կրթություն ստանալ ոչ միայն չինացիներին, այլեւ այլազգիներին, ովքեր հաճախ են մեկնում Չինաստան՝ կրթությունը շարունակելու նպատակով: 

Չինացիները կրթական ոլորտի կարեւոր բաղադրիչը համարում են օտար լեզուների իմացությունը, որը լավ կարիերա ունենալու գրավականն է: Երիտասարդների համար նախատեսված կրթական ծրագրերը լավ ապագա կառուցելու հնարավորություն են տալիս: 

Ամենահայտնի ծրագրերից է «Teach in China»-ն: Այն հիանալի հնարավորություն է երիտասարդների համար, քանի որ ծրագրի կազմակերպիչներն են վճարում անհրաժեշտ ծախսերը: Սովորելու ընթացքում երիտասարդներին տրվում է նաեւ աշխատելու հնարավորություն: Այդպիսով՝ ուսումն ու աշխատանքը կարելի է համատեղել, ինչպես նաեւ վայելել Չինաստանի գեղեցկությունը, ծանոթանալ հարուստ մշակույթին ու քաղաքակրթությանը: 

Շատ հաճախ այն երիտասարդները, ովքեր կրթական ծրագրերի են մասնակցել Կանադայում, ԱՄՆ-ում կամ այլ երկրներում, Չինաստանը նրանց համար տարբերվել է: Ինչպես երիտասարդներն են պնդում, Չինաստանը մշտապես է զարգանում՝ կանգ չառնելով: 

Ի՞նչ կարող են ստանալ երիտասարդները Չինաստանի փոխանակման ծրագրերից.
-գիտակ փորձագետների հետ շփում
-գիտելիքի, փորձի ձեռք բերում
-լեզուների իմացության խորացում
-սեփական բիզնեսը ճիշտ սկսելու, զարգացնելու հմտություններ
-չինարենի արագ ուսուցում

Փոխանակման ծրագրերի տեւողությունը 4-12 ամիս է՝ կախված սովորողի ցանկությունից եւ առաջադիմությունից: