Նյութը՝ Սփյուռքահայ ուսանողների խորհրդից
Տեղադրվել է 07-12-2018
Ընդհանուր հարթակ հայ երիտասարդների համար
Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը սփյուռքահայ եւ տեղացի երիտասարդներին սիրով հրավիրում է մասնակցելու «Սփյուռքահայ եւ տեղացի երիտասարդների երկխոսության կամուրջ» խորագրով եռօրյա ծրագրին:

Ծրագրի նպատակն է ստեղծել ապահով եւ ջերմ շփման մթնոլորտ սփյուռքահայ եւ տեղացի երիտասարդների միջեւ, աջակցել սփյուռքահայ երիտասարդների ինտեգրմանը հայաստանյան կյանքին: 

Դեկտեմբերի 7-ից 9-ը սփյուռքահայ եւ տեղացի երիտասարդները կհանդիպեն մեկ հարկի տակ, մեկ գաղափարի շուրջ, մեկ նպատակի համար: 

Եթե ցանկանում եք արդյունավետ եւ հետաքրքիր անցկացնել ձեր ժամանակը, լցվել հաճելի հիշողություններով, շփվել տարբեր եւ հետաքրքիր մարդկանց հետ, հարստացնել ձեր փորձն ու գիտելիքները, ապա մենք ձեզ սպասում ենք:

Մասնակցել կարող են բոլոր երիտասարդները՝ ինչպես սփյուռքահայ, այնպես էլ տեղացի: Ծրագիրը տեղի է ունենալու Աղվերանում. մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է: Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետեւյալ հղմամբ՝ https://goo.gl/8xTPyG

Մանրամասն տեղեկությունների համար վստահորեն զանգահարե՛ք մեզ 099 31 88 77, 095 31 88 77 հեռախոսահամարներով։

Ծրագիրն իրականացվում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: