Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-12-2018
Կրթական փոխանակման ծրագրերը՝ Հունաստանում
Նրանք, ովքեր իրենց աշխատանքային գործունեությունը տեսնում են զբոսաշրջության ոլորտում, վստահորեն կարող են Հունաստանը որպես դիտարկել զբոսաշրջության ոլորտում գիտելիքներն ու փորձը զարգացնելու երկիր:
Հունաստանը լիդերի կարգավիճակում է Եվրոպայում հյուրանոցառեստորանային բիզնեսի զարգացվածությամբ: 
 
Տարիների ընթացքում Հունաստանի կրթական հաստատությունները կարողացել են լավ կադրեր պատրաստել, որոնք նպաստել են ինչպես ոլորտի զարգացմանը, այնպես էլ ինքնակրթվել են՝ ավելին անելու համար: Այդ կրթական հաստատությունների կադրերն այժմ ամենապահաջնված մասնագետներն են: 

Հունաստանի կրթական հաստատություններն առանձնանում են իրենց մակարդակով եւ որակով: 

Եթե ցանկանում եք կրթությունը շարունակել Հունաստանի որեւէ ուսումնական հաստատությունում, ապա պետք է հանձնեք անհրաժեշտ քննություններ: Հիմնական պահանջն իհարկե «TOEFL»-ն է: 

Հունաստանում կրթություն ստանալու համար երիտասարդներին կարող է օգնել «Student land» ընկերությունը: Վերջինս իր խորհրդատվությամբ երիտասարդներին կաջակցի  ճիշտ կրթական հաստատություն ընտրելու գործում: 

Հունաստանում կրթություն ստանալու առավելությունները.
- Ուսման վճարն ավելի ցածր է, քան Անգլիայում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում,
- Ուսանողների համար կան կացության հարմարավետ պայմաններ,
- Ուսումնական գրաֆիկ, որը թույլ կտա ստացած գիտելիքներն իրացնել հենց տեղում,
- Պրակտիկայի հնարավորություն՝ լավագույն եւ առաջատար ընկերություններում,
- Հունաստանի գեղեցկությամբ հիանալու, մշակույթին ծանոթանալու հնարավորություն,
- Մասնագիտացված փորձագետների եւ մասնագետների հետ շփում։