Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-12-2018
Ամանորյա հեքիաթը` «Ձմեռային» այգում
«Ձմեռային» այգին իր դռներն է բացել երեխաների, ինչպես նաեւ մեծահասակների համար։

Արդեն երրորդ անգամ է` «Ձմեռային» այգին իր շուրջն է հավաքում փոքրիկներին։

Բացման արարողությանը փոքրիկներին ողջունեցին կանաչ մարդուկ Գրինչը եւ էլֆ Մերին։ Բոլորը դիմավորեցին Ձմեռ պապին, ով իր սահնակով եկավ փոքրիկներին ուրախացնելու։

Մինչեւ հունվարի վերջ երեխաները կարող են հեքիաթային փոքրիկ անկյունում այցելել Ձմեռ պապին, կարող են օգտվել սահադաշտից, սղրաններից եւ վայելել ամանորյա հրաշքը։

Նշենք, որ այգին Լապլանդիայի նմանօրինակն է Հայաստանում, իսկ այգում գործող բացօթյա սահադաշտը Երեւանում ամենամեծն է` 1800 քմ, որը լիովին համապատասխանում է օլիմպիական չափանիշներին։

Պատկերասրահ՝ Բացվեց Ձմեռային այգին (2018)