Նյութը՝ Բլոկչեյնի հայկական ասոցիացիայից
Լուսանկարները՝ Բլոկչեյնի հայկական ասոցիացիայից
Տեղադրվել է 18-12-2018
Հայաստանը բլոկչեյնի առաջատարների շարքում
2018 թվականն առանձնացավ Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման նախապայմանների ապահովմամբ։

Հարթակ ստեղծվեց բլոկչեյն ստարտափների հիմնադրման, դրանց առաջխաղացման համար։ Ոլորտում միջազգային եւ տեղի մասնագետների միջեւ փորձի փոխանակման արդյունքում սկսեց ամրապնդվել լոկալ բլոկչեյն համայնքը, որն ունի բավարար ներուժ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու համար։ 

Նոյեմբերի 14-15-ը Երեւանում կայացավ ChainPoint 18 բլոկչեյնի միջազգային համաժողովը, որը միավորել էր միջազգային եւ լոկալ բլոկչեյն համայնքի ներկայացուցիչներին։ Համաժողովը եզակի էր տարածաշրջանում իր ֆորմատով, հրավիրված բանախոսներով եւ քննարկվող թեմաների լայն շրջանակով։ Միջոցառումը շրջադարձային եղավ Հայաստանի համար՝ ապահովելով երկրի տեղը` որպես գիտելիքի կենտրոն, բլոկչեյն տեխնոլոգիայի համաշխարհային քարտեզի վրա։

Համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում արդեն իսկ ձեւավորվել են աշխատանքային խմբեր մի շարք երկրների բլոկչեյն համայնքների ներկայացուցիչների հետ։ Մշակվում են նաեւ համատեղ լայնածավալ նախագծեր Ռուսաստանի, Ուկրաինայի, Շվեյցարիայի եւ Չինաստանի` ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ, որոնք ուղղված են տարածաշրջանում բլոկչեյնի զարգացման խթանմանը, ենթակառուցվածքների ձեւավորմանը եւ ներդրումների ներգրավմանը: Առաջին արդյունքներն անկնկալվում են արդեն 2019 թվականին:

Համաժողովի մասնակիցների եւ հրավիրյալ բանախոսների կարծիքով համաժողովը կարեւոր նշանակություն ունեցավ իրենց համար թե՛ գիտելիքների եւ կապերի ձեռքբերման, արդիական թեմաների քննարկման առումով, եւ թե՛ Հայաստանի՝ որպես բլոկչեյն տեխնոլոգիայի առաջմղման հարթակի ճանաչման համատեքստում։

Ստորեւ դիտեք համաժողովի ամփոփիչ հոլովակը՝