Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-12-2018
2019 թ.-ի աստղագուշակ. ի՞նչ են հուշում աստղերը
2019 թ. աստղակերպի բոլոր նշանների համար խոստանում է լինել վառ եւ անակնկալներով լի: 2019 թ. խոզի տարի է, գտնվում է Արեգակի եւ Մարս մոլորակի ուժեղ ազդեցության տակ: Sputnik Moldovan-ը ներկայացնում է 2019 թ. աստղագուշակը:

Խոյ

Աստղակերպի այս նշանի ներկայացուցիչներին աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լինել շրջապատի նկատմամբ, ինչպես նաեւ ցուցաբերել զգուշավորություն խոսքերում, քանի որ դրանք կարող են ազդել ողջ տարվա ընթացքի վրա: Խորհուրդ է տրվում առանց մտածելու քայլեր չանել, հատկապես եթե դրանք ռիսկ են պարունակում:

2019 թ. խոյերի համար առաջին պլան կմղի անձնական կյանքը, եւ անգամ հնարավոր է, որ սիրային բուռն հարաբերություններ լինեն: Սիրո կայծը կարող է մոլորեցնել խոյերին, քանի որ նրանք սիրահարվում են «մինչեւ ականջների ծայրերը»՝ այդպիսով մոռանալով ամեն ինչ՝ աշխատանքը, ընկերներին, սիրելի զբաղմունքը: Սիրային հարցերում եւս պետք է զգուշավոր լինել՝ հիասթափությունից եւ տառապանքից խուսափելու համար:

Ցուլ

Ցուլերի ամբողջ ուշադրությունը սեւեռված կլինի ընտանիքի ուղղությամբ: Ցուլի համաստեղության տակ ծնվածները, որոնք ծնողներ են եւ ունեն երեխաներ, կաշխատեն իրենց երեխաների եւ ընտանիքի համար ստեղծել առավել բարեկեցիկ պայմաններ, իսկ իրենց կողակցին՝ ավելի երջանկացնել: Գուցե լինեն ընտանեկան փոքր վեճեր, սակայն դրանք որեւէ ազդեցություն չեն թողնի ընտանեկան լիարժեք երջանկության վրա:

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս լինել համբերատար, պահպանել հանգստություն եւ սթափ դատել ցանկացած իրավիճակում:

Երկվորյակ

Երկվորյակները չպետք է արագացնեն իրադարձությունները, չտրվեն պատրանքներին եւ ցանկալին չընդունեն որպես իրականություն: 2019 թ. երկվորյակների համար կլինի բուռն տարի՝ վայրէջքներով, վերելքներով, հիացմունքով, հիասթափություններով լի: Իրենք՝ երկվորյակները, չեն վախենում նոր իրադարձություններից, ուստի կարող են հաղթահարել աննկարագրելի ռիթմով ընթացող դեպքերը: Երկվորյակները 2019 թ. կաշխատեն շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ հատկապես երեկոյան ժամերին՝ աշխատանքից հետո: 

Խեցգետին

Խեցգետնի համար առաջին պլանում տարվա ընթացքում կլինի առողջությունը: Նրանք վերջապես կհասկանան, որ ժամանակն է մտածել իրենց եւ հատկապես առողջության մասին: Այդպիսով՝ խեցգետինները կվերանայեն իրենց ապրելակերպը: Դա նաեւ կուրախացնի հարազատներին եւ ընկերներին:

Վերջապես ժամանակ կլինի իրականացնել վաղեմի երազանքները, որոնք կապված են ճամփորդության հետ: Գումարային դժվարությունները, որոնք շատ խեցգետիններին անհանգստացնում էին, 2019 թ․ կլուծվեն, ինչը թույլ կտա մի փոքր շռայլություններ անել: 

Առյուծ

2019 թ.-ին առյուծների հանդեպ ճակատագիրը բարի կգտնվի: Նյարդային վիճակներն ու սթրեսները կմնան անցյալում: Աշխատանքային գործունեությունը կծավալվի, ինչպես հարկն է: Գործընկերներն ամեն կերպ կաջակցեն առյուծներին, ինչը կօգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք անհաղթահարելի կթվան աշխատանքում: Ծնող առյուծները կփորձեն հնարավորինս շատ ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ, իսկ ոմանց ընտանիքներում սպասվում է համալրում: 

Կույս

Տուն-աշխատանք, աշխատանք-տուն… Արդեն ժամանակն է, որպեսզի դուրս գաք այդ փակուղուց: Կույսերը 2019 թ. պետք է իրականացնեն այն բոլոր նպատակները, որոնք դրել են իրենց առջեւ, ինչպես նաեւ մտածեն սեփական բիզնեսը հիմնելու մասին: Սակայն, նրանք պետք է հաշվի առնեն բոլոր ռիսկերը, ճիշտ գնահատեն եւ օգտագործեն իրենց հնարավորություններն ու ռեսուրսները: Հարազատների աջակցության պակաս կույսերը չեն զգա: Դա նրանց առավել կոգեւորի: Սակայն, պետք է խուսափել հնարավոր նյարդային վիճակներում հայտնվելուց, ինչը կարող է ազդել առողջության վրա: 

Կշեռք

Կշեռքների համար տարին բարեհաջող կլինի ֆինանսական առումով: Կշեռք-գործարարները կարող են ավելացնել իրենց եկամուտը, իսկ ղեկավարների ենթակայությամբ աշխատող կշեռքները լավ աշխատանքի համար տարվա ընթացքում կստանան հավելավճարներ: 2019 թ. կլինի աշխատանքային բուռն տարի, որը լի կլինի նոր գաղափարների եւ նախագծերի մշակմամբ եւ իրականացմամբ: Կշեռքները, սակայն, չեն մոռանա նաեւ իրենց սիրելիներին՝ աշխատելով շատ ժամանակ տրամադրել նրանց: 

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս հանգստություն պահպանել, չտրվել եւ չառաջնորդվել զգացմունքներով, դատել սառը եւ սթափ՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար: Կարիճները շատ զգայուն կլինեն: Իրավիճակի մեղմացման եւ հանգստության համար խորհուրդ է տրվում տարվա ընթացքում հնարավորինս շատ ճամփորդել, որպեսզի մտքերը կարողանան հավաքել, մտածել կարեւոր որոշումներ ընդունելուց առաջ: Սպասվում են անակնկալ հանդիպումներ, որոնք, սակայն, միայն դրական ազդեցություն կգործեն կարիճների վրա: 

Աղեղնավոր

Աղեղնավորների համար 2019 թ. կլինի զգացմունքային բուռն տարի: Հնարավոր են նոր սեր, երեխայի լույս աշխարհ գալ, ճամփորդություն եւ այլն: Բոլոր պարագաներում աղեղնավորներն իրենց երջանիկ կզգան: Աղեղնավորները կաշխատեն 2019 թ. նվիրել իրենց եւ իրենց սիրելիներին: 2019 թ.-ը նրանց համար չի լինի 2018 թ.-ի նման աշխատանքային բուռն տարի, հատկապես որ աշխատանքային գործունեության ոլորտում փոփոխություններ չեն սպասվում. ամեն ինչ իր հունով կընթանա: 

Այծեղջյուր

Ամբողջ 2018 թ.-ը կենդանակերպի այս նշանի համար եղել է ինքնաորոնման տարի: Անգամ եթե իրավիճակը դասավորվում էր ի օգուտ այծեղջյուրների, ամեն դեպքում նրանք մտավախությունների եւ կասկածների մեջ էին մշտապես: Այծեղջյուրները պետք է աշխատեն լինել վստահ եւ հավատան իրենց ուժերին ու կարողություններին: Միայն այդ դեպքում նրանք կարող են հասնել գլխապտույտ հաջողությունների թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքում: 

Ջրհոս

Ջրհոսները պետք է աշխատեն մոռանալ անցյալով ապրելը, ինչը նրանց մշտապես խանգարում է լիարժեք վայելել կյանքը: 2019 թ.-ը նրանց համար կյանքի նոր փուլ է, որը պետք է անցնի հանգիստ միջավայրում: Շատ ջրհոսներ հիվանդագին կտանեն որոշ իրավիճակներ, սակայն այն, ինչ տեղի է ունենում, իզուր չէ: Աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած ակտիվությունը կօգնի ապահովել կարիերայի վերելք: Սակայն, չպետք է ամբողջությամբ նվիրվել աշխատանքին, քանի որ հարազատները շատ կունենան ջրհոսների կարիքը: Ջրհոսները պետք է աշխատեն ուշադիր լինել հարազատների հանդեպ, չանտեսեն նրանց: 

Ձկներ

Լռությամբ եւ հանգստությամբ օժտված աստղակերպի այս նշանի ներկայացուցիչները նպատակասլաց ընթանում են: Հաջողությունը սպասում է նրանց, ովքեր պատրանքներով չեն ապրում, այլ հստակ են գնահատում իրավիճակը: 2019 թ. ձկների համար անսպասելի գնումների տարի կլինի, ինչը կպահանջի հավելյալ ֆինանսական միջոցներ: Գնումները գուցե կապված լինեն նոր բնակարանի կամ մեքենայի հետ: 2019 թ. ճամփորդել սիրող ձկները կարող են իրականացնել իրենց վաղեմի երազանքները՝ իրենց նախընտրելի երկրներ մեկնելու համար: