Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-12-2018
Ինչ հագուստով դիմավորել 2019 թ.
Ավանդույթի համաձայն՝ Նոր տարին դիմավորելուց առաջ զարդարում ենք մեր տները՝ ստեղծելով տոնական տրամադրություն: Սակայն, չենք մոռանում նաեւ տոնական հագնվելու մասին:

Հատկապես աղջիկներն ու կանայք ուշադիր են հագուստ ընտրելու հարցում, ընդ որում՝ մեծ ուշադրություն են դարձնում տարվա գույնին:

Իրականում յուրաքանչյուրս աշխատում ենք կրել մեզ հարմար հագուստ: Օրինակ՝ ակտուալ կլինի, եթե հագնեք այնպիսի զգեստ, որով նման կլինեք փերու: 

Արծաթագույն նուրբ զգեստ, որը կընդգծի ձեր գեղեցկությունը եւ իհարկե վստահություն կներշնչի ձեզ:



Դիզայներները խորհուրդ են տալիս ընտրել բնական գույներ, իսկ կտորը նախընտրելի է, որ լինի ատլասից կամ նուրբ մետաքսից: Սեւ, դեղին, մարմնագույն, արծաթագույն. ահա նախընտրելի գույները: 



Սեւ զգեստը երբեք նորաձեւությունից դուրս չի գալիս: Դիզայներներն ասում են, որ ցանկացած կին իր պահարանում պետք է ունենա մեկ սեւ զգեստ․ այն ընդգծում է կանացի ողջ գեղեցկությունն ու նրբագեղությունը, ինչպես նաեւ թաքցնում է գիրությունը: 



Տաբատի սիրահարները կարող են կրել յուրահատուկ հագուստներ, որոնք աչքի են ընկնում իրենց դիզայներական լուծումներով եւ չեն զիջում զգեստներին: Նուրբ ատլասից կարված կոմբինիզոնները ձեզ թույլ կտան զգալ հարմարավետություն եւ ներդաշնակություն: