Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-12-2018
Արեւելյան հորոսկոպ-2019
Արեւելյան հորոսկոպը հայտնի է ինչպես Արեւելքում, այնպես էլ Արեւմուտքում: Այդ հորոսկոպի համաձայն՝ 12 տարին մեկ համարվում է մեկ կենդանու տարի: Ինչպես նշում են մասնագետները, այն մարդիկ, որոնք ծնվում են տվյալ կենդանու տարում, երբեմն ունենում են նման բնավորություն:

Առնետ (1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020)

Առնետների համար 2019 թ.-ը կլինի խառնաշփոթ տարի, հատկապես երբ նրանք փորձեն ուղղել նախկինում գործած սխալներն ու հաշվեն ամեն լումա: Սակայն առնետների համար տարին հաջողակ կլինի անձնական կյանքում: Միայնակ առնետները կգտնեն իրենց երկրորդ կեսին՝ այն միակին, որի հետ հանդիպումը կփոխի նրանց կյանքը: Մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ հոգեւոր սնունդ ստանալ: 

Ցուլ (1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021)

Ցուլերը պետք է աշխատեն վերահսկել խոսքերն ու գործողությունները, որպեսզի չփչացնեն հարաբերություններն իրենց շրջապատող մարդկանց հետ: Խորհուրդ է տրվում դժվար իրավիճակում հայտնվելու դեպքում չվարանել եւ դիմել մոտ ընկերների օգնությանը: 2019 թ.-ը ցուլերի ընտանեկան կյանքում երջանիկ պահեր են սպասվում: Հնարավոր է՝ անակնկալ տեղափոխվեք այլ երկիր, որտեղ աշխատանքային գործունեության համար լավ պայմաններ կլինեն: 

Վագր (1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022)

Վագրերի համար 2019 թ. խոստանում է լինել հաջողակ եւ բարեկեցիկ տարի: Կլինեն շատ ճամփորդություններ, հետաքրքիր հանդիպումներ եւ նոր աշխատանք: Վագրերից ոմանք կփորձեն փոխել իրենց աշխատանքը՝ մասնագիտանալով այլ ոլորտում: Դրան զուգահեռ՝ կլինեն գումարային դժվարություններ, սակայն պետք չէ ոչ մի դեպքում հուսահատվել: Պետք է պարզապես վստահել եւ հավատալ սեփական ուժերին:  

Ճագար (1915, 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023)

Ճագարների համար 2019 թ. խոստանում է անակնկալներով լի տարի լինել: Անսպասելի հանդիպումը կարող է ձեր առաջ նոր դռներ բացել՝ աշխատանքային ոլորտում հաջողությունների հասնելու համար: Ճագարները պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը եւ առողջական հարցերը մշտապես առաջին պլան մղեն: Խորհուրդ է տրվում զգուշավորություն ցուցաբերել կողակցի հանդեպ՝ հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու համար: 

Վիշապ (1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012, 2024)

Վիշապներին խորհուրդ է տրվում չկորցնել վստահությունն ու լավատեսությունը, եթե անգամ ծայրահեղ իրավիճակում հայտնվեն: Այդպիսի իրավիճակներ շատ չեն լինի 2019 թ., սակայն տարվա ընթացքում կյանքի «սեւ գծերից» հնարավոր չէ խուսափել: Եթե վիշապները որոշեն գումար ներդնել որեւէ նախագծի իրականացման համար, ապա այն հաջողությամբ կպսակվի: 

Օձ (1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013, 2025)

Օձերի համար շատ բեղմնավոր տարի է սպասվում: Ամենակարեւորն այն է, որ պետք է դրական տրամադրվել: Չի խանգարի, եթե փորձեք արտաքին տեսքի փոփոխություններ իրականացնել: 2019 թ. օձերի համար կլինի ամուր առողջության տարի, սակայն դրա համար պետք է հաճախ զբաղվել սպորտով, մարզվել: Հնարավոր է՝ տեղափոխություն այլ քաղաք:  

Ձի (1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014, 2026)

Ձիերին խորհուրդ է տրվում մանրակրկիտ ուսումնասիրել համագործակցության բոլոր առաջարկները, որպեսզի խուսափեն խաբվելուց եւ հիասթափվելուց: Հնարավոր է, որ հարազատների հետ կոնֆլիկտներ լինեն ուշադրության պակասի եւ մշտապես զբաղված լինելու պատճառով: Եթե ձիերը 2019 թ. քիչ հանգստանան, ապա հնարավոր է՝ գարնանը հայտնվեն հիվանդանոցի մահճակալին: 

Այծ (1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015, 2027)

Այծերի համար 2019 թ. կլինի նոր հնարավորությունների տարի: Հնարավոր կլինի ոչ միայն հաջողություն գրանցել աշխատանքային ոլորտում, այլեւ կարիերայի աճ գրանցել՝ դառնալով մեծ ընկերության ղեկավար: Չի բացառվում սիրային հարաբերությունների նոր փուլ բացվի, բայց պետք է սթափ դատել, չտրվել զգացմունքներին՝ հիասթափություններից խուսափելու համար: 

Կապիկ (1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016, 2028)

Կապիկներին ստեղծագործական բուռն տարի է սպասվում՝ նոր նախագծեր, կայուն գումարներ, ինչպես նաեւ հանդիպում երկրորդ կեսի հետ: Սակայն չմտածեք, որ ամեն ինչ միանգամից կլինի: Պետք է ջանասիրաբար աշխատեք, որպեսզի մասնագիտական հաջողությունների հասնեք: Հնարավոր է ճնշման հետ խնդիրներ լինեն, որոնք կազդեն առողջության վրա, ուստի խորհուրդ է տրվում դիմել բժշկի՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար: 

Աքաղաղ  (1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017, 2029)

Աքաղաղի համար խոզի տարին կլինի հաջողությունների հասնելու տարի: Մասնագիտական ոլորտում նոր հաջողություններ կգրանցվեն: Դժվարություններ կլինեն կապված անձնական կյանքի հետ, իսկ դա կապված կլինի աքաղաղի չափազնաց լարված լինելու հետ: Պետք է զգուշավորություն ցուցաբերել՝ կողակցի հետ հարաբերությունները չփչացնելու համար: Բոլոր դեպքերում, պետք է աշխատել դրական տրամադրվել ամեն երևույթի դեմ, չհուսահատվել եւ շարժվել առաջ:

Շուն (1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018, 2030)

Շների համար 2019 թ. խոստանում է լինել հետաքրքիր եւ արդյունավետ: Հնարավոր է՝ աշխատանքային գործունեությունը ծավալեք արտերկրում՝ հիմնելով սեփական բիզնեսը: Ֆինանսական վիճակը կայուն բնույթ կկրի: 2019 թ. հնարավոր կլինի իրականացնել այն բոլոր գաղափարները, որոնք չեք հասցրել իրականացնել 2018 թ.-ին: Աշխատե՛ք հետեւել առողջությանը եւ թողնել վատ սովորությունները: 

Խոզ (1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019, 2031)

Խոզերի համար 2019 թ. խոստանում է լինել արդյունավետ տարի: Հնարավոր կլինի առաջընթաց ապահովել սեփական բիզնեսում՝ արտերկրի մասշտաբներով: Անգամ մրցակցությունը չի խանգարի ձեզ առաջ ընթանալ եւ հաղթահարել բոլոր դժվարություններն ու դիմակայել մարտահրավերներին: Խորհուրդ է տրվում հարազատներին չմերժել ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում, քանի որ բարի գործերը ձեզ կվերադառնան բարության տեսքով: