Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-12-2018
«COAF»-ը մրցանակներ շնորհեց ԶԼՄ-ներին եւ լրագրողներին
Դեկտեմբերի 21-ին կայացավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի («COAF») ամենամյա մրցանակաբաշխությունը:
Արդեն երեք տարի է, ինչ «COAF»-ը մրցանակներ է շնորհում հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների, առցանց լրատվամիջոցների, տպագիր մամուլի եւ լրատվական գործակալությունների լրագրողներին: 
 
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս մրցանակաբաշխությունն ուներ թեմատիկ բնույթ. թեման կրթությունն էր: 


 
Ողջույնի խոսքով հանդես եկավ «COAF»-ի մեդիահարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանը․ «Մեր հիմնադրամը, ավանդույթի համաձայն, 3-րդ տարին է անցկացնում մրցանակաբաշխություն: Այս տարի մրցույթը կրթական թեմաներին էր վերաբերում: Ընտրությունը կատարվել է մանրակրկիտ իրականացված մոնիթորինգի արդյունքում: Առանձնացրել ենք խորքային թեմաներ»:
 
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի փոխտնօրեն, վարչական հարցերով ղեկավար Ինեսսա Գրիգորյանն իր հերթին նշեց, որ 2018 թ. պատմական էր ոչ միայն Հայաստանի, այլեւ «COAF»-ի համար, քանի որ Լոռու մարզում բացվեց նախադեպը չունեցող ոչ ֆորմալ կրթական կենտրոն: 2019 թ. ընթացքում ծրագրերը կընդլայնվեն, իսկ հիմնադրամը կնշի իր 15-ամյակը․ «Շատ ուրախ ենք, որ սիրով եք լուսաբանում մեր միջոցառումները: Կարեւորում ենք լրագրողների դերն ու կատարած աշխատանքները, նյութերը, որոնք կարեւոր են հանրությանն իրազեկելու առումով»:

 
Մրցանակների արժանացան.
«Արմենպրես» լրատվական գործակալություն, 168.am, News.am, «Սիվիլնեթ»,  Հանրային ռադիո, «Շանթ» հեռուստաընկերություն, Ֆոտոլուր:
 
Լրագրողներ.
Քրիստինա Աղալարյան (Առաջին լրատվական), Մերի Կոլորյան, Գոհար Հակոբյան («Առավոտ» թերթ), Կարինե Սիմոնյան («Ազատություն» ռադիոկայան), Քրիստինե Ոսկանյան («ԱՐ»), Էդվարդ Արզումանյան, Աիդա Ավետիսյան (Հանրային ռադիո), Լուսինե Ղարիբյան («Մեդիամաքս»): 


 
2019 թվականին «COAF»-ը խոստացավ համագործակցության նոր եւ հետաքրքիր շրջանակներ ու ծրագրեր։