Նյութը՝ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնից
Լուսանկարները՝ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնից
Տեղադրվել է 27-12-2018
Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը 10 տարեկան է
Դեկտեմբերի 22-ին կայացավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին պետական կառավարման մարմինների, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ու մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ ու շահառուներ։ 
 
Միջոցառման ընթացքում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանն ամփոփեց կազմակերպության գործունեության 10 տարիները՝ ներկայացնելով կազմակերպության իրականացրած ծրագրերը եւ գործողությունները՝ ըստ ոլորտների: Տեղի ունեցավ նաեւ ԵՆԿ-ին նվիրված «Youth Power» երգի պրեմիերան, որի կատարողն է երգչուհի Արմինե Քոչարյանը: 
 
Ամփոփելով 2018 թվականը՝ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը հանձնեց ավանդական դարձած տիտղոսներն ու շնորհակալագրերը գործընկեր կառույցներին, պետական, մեդիա եւ հասարակական ոլորտի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հետ սերտ համագործակցության եւ երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար։ 
 
Հանձնվեցին նաեւ «Տարվա անդամ», «Տարվա աշխատակազմի անդամ» եւ «ԵՆԿ բարեկամ» տիտղոսները։ ԵՆԿ հիմնադրման հոբելյանական 10-ամյակի եւ երիտասարդական ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Արթուր Նաջարյանի, պարգեւատրվեց պատվոգրերով, շնորհակալագրերով եւ հուշանվերներով ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի եւ Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի կողմից:

Լուսանկարները