Նյութը՝ Ազգային համակարգման կենտրոնից
Լուսանկարները՝ Ազգային համակարգման կենտրոնից
Տեղադրվել է 20-12-2018
Եկեք սրճենք եւ խոսենք մարդու իրավունքներից
Դեկտեմբերի 15-ին Երիտասարդ եվրոպական դեսպանները (ԵԵԴ) Հայաստանից բոլորին հրավիրել էին Գյումրի՝ Արեգակ փուռ-սրճարան, մեկ գավաթ սուրճի շուրճի շուրջ զրուցելու մարդու իրավունքներից:
ԵԵԴ-ներն անվճար սուրճ հյուրասիրեցին սրճարանի այցելուներին՝ մարդու իրավունքների մասին հղումներ եւ այս տարի իր 70-ամյակը նշող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի QR  ծածկագիրը պարունակող բաժակներով: Արեգակ փուռ-սրճարանը Գյումրիում առաջին ներառական սրճարանն է, որը բացվել է ԵՄ աջակցությամբ, եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրում է աշխատանքի հնարավորություն: Այն վառ օրինակ է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 23-րդ հոդվածում ամրագրված աշխատանքի իրավունքի իրականացման, որն ունեն բոլորը: Միջոցառումը կազմակերպվել է երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնության կողմից Մարդու իրավունքների օրվան նվիրված (դեկտեմբերի 10) արշավի շրջանակներում:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ուղղված է նպաստելու Եվրոպական միության (ԵՄ) ու Արեւելյան գործընկեր երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի երիտասարդների ու երիտասարդական կազմակերպությունների միջեւ համագործակցությանը եւ կայուն կապերին: Ցանցը, հիմնականում, իրենից ներկայացնում է առցանց հարթակ, որը նպաստում է ԵՄ-ի վերաբերյալ գաղափարների ու տեղեկատվության փոխադարձ փոխանակմանը, ինչպես նաեւ երիտասարդների ներգրավվածությանը տեղեկատվական գործողություններում: Այն կենտրոնացած է մարդկանց միջեւ շփումների եւ երկխոսության վրա հիմնված գործողությունների վրա, որոնք իրենց նպաստն են բերում ԵՄ-ի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման եւ վերջինիս վերաբերյալ ընկալումների բարելավման, ինչպես նաեւ Արեւելյան հարեւանության հետ նրա հարաբերությունների բարձր գնահատանքի գործում: