Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-03-2019
Ամփոփվեցին 2019թ. առաջին եռամսյակի դրամաշնորհային մրցույթի արդյունքները
2019 թվականի մարտի 15-ին ամփոփվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների և 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար 2019թ. առաջին եռամսյակի դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Երիտասարդական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու նպատակով ձևավորված հանձնաժողովի որոշմամբ ֆորմալ պահանջներին բավարարել և հաղթող են ճանաչվել 4.98 և բարձր միջին բալ ստացած ծրագրերը (ցանկը կցվում է):

Մինչև 2019 թ. մարտի 29-ը հաղթող կազմակերպություններին կառաջարկվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ կնքել դրամաշնորհի տրամադրման նվիրաբերության պայմանագիր: