Նյութը՝ Իջևանի համայնքապետարանից
Տեղադրվել է 30-03-2019
Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն
Իջեւան քաղաքի համայնքային խնդիրների լուծման գործում երիտասարդների ակտիվությունը բարձրացնելու, հասարակական նախաձեռնությունները խթանելու նպատակով, Իջեւանի համայնքապետարանն ավագանու 19.03.2019թ թիվ 26 որոշման հիման վրա հայտարարում է 2 դրամաշնորհների մրցույթ, յուրաքանչյուրը 100 000 ՀՀ դրամ բյուջեով:

Դրամաշնորհի նպատակն է հնարավորության տալ  համայնքի երիտասարդներին գտնելու կայուն եւ կենսունակ լուծումներ համայնքի հետագա զարգացման համար, կարեւորելով այն ոլորտը, որին կառընչվի ներակայացված հայտը : Դրամաշնորհին դիմելու համար հարկավոր է ներկայացնել հայտադիմում, որի ընդունման վերջնաժամկետը 2019թ. ապրիլի 30ն-է :

Խորհրդատվության համար կարող եք այցելել Իջեւանի համայնքապետարան, հավելյալ տեղեկությունների համար  զանգահարել 4-21-38 հեռախոսահամարով կամ գրել  ijevan.tavush@mta.gov.am էլ-փոստին:

Հայտի լրացման համար կցված են անհրաժեշտ ձեւաթղթեր`

Ֆինանսական նախահաշիվ

Իջևանի համայնքապետարանին  առաջարկվող ծրագիր