Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-04-2019
Լողացող քաղաքներ, որոնք կպաշտպանեն մարդկությանը գլոբալ հեղեղումից
Օրերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդը հայտարել էր, որ պետք է Լողացող քաղաքներ, որոնք մարդկությանը թույլ կտան խուսափել կլիմայի փոփոխման հետեւանքով գլոբալ հեղեղումից:

«Զարգացման եւ շրջակա միջավայրի վրա քաղաքների ազդեցության հարցերին մեր մոտեցումները վերաիմաստավորման կարիք ունեն: Լողացող քաղաքները կարող են դառնալ նոր գործիքներից մեկը մեր զինանոցում: Կլիմայական փոփոխությունների հետեւանքով մեծանում Է քաղաքների հեղեղման վտանգը և պետք է  կառուցել քաղաքներ, որոնք ջրի տակ չեն հայտնվի ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով»,- ասել էր  նա:

Պետք է նշել, որ Լողացող քաղաքներ արդեն կան աշխարհում, մի շարք նախագծեր էլ իրագործման փուլում են:

Լողացող քաղաքները, որոնք կառուցվել են խոշոր զբոսանավերի վրա, ունեն լողավազաններ, ուղղաթիռների վայրէջքի համար նախատեսված հարթակներ, բեմ՝ բացօթյա հանդիսությունների համար, խոշոր ռեստորաններ և սրճարաններ, գոլֆի դաշտեր և այլն:

Աշխարհում հայտնի են Disney Dream, Carnival Victory և Royal Caribbean Majesty of the Seas նավերը:



Տարիներ առաջ մշակվել է նաև «Ատլանտիս»  նախագիծը  «AT Design» ճարտարապետական ընկերության կողմից: Այն ի կատար ածելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել  չինական «China Communications Construction Company» շինարարականա ընկերությունը: Եթե այդ ծրագիրն  իրականացվի, ապա մոտ ապագայում օվկիանոսում կհայտնվեն մի քանի լողացող քաղաքներ:

Ծրագրով նախատեսված է կամուրջ կառուցել, որը կկապի  քաղաքը Մակաոի, Հոնկոնգի և Չժուի հետ:

Քաղաքն ունենալու է ստորջրյա և վերջրյա մասեր, զբոսանքի համար արահետ և թունելներ: Հիմնական նպատակներիցից մեկն էլ նվազագույնի հասցնել «ածխածնի հետքը»:  Այդ պատճառով տեղացի բնակիչները և հյուրերը կուղևորվեն էլեկտարական ավտոմեքենաներով:

Քաղաքում կլինի ֆերմա,  թխսամեքենայական կայան, ինչպես նաև  հյուրանոց և զվաճանքի վայրեր:

Լողացող քաղաքի նախագիծ է ներկայացրել նաև ճարտարապետ Քևին Շոպֆերը` նախատեսված 30.000 բնակչի համար:  3 կմ տրամագծով համալիրը բաղկացած է չորս թաղամասերից, որոնք ունեն լողացող մեդուզաների տեսք: Այն ի վիճակի է դիմակայել փոթորիկներին և թայֆուններին: