Նյութը՝ http://epfarmenia.am-ից
Տեղադրվել է 09-04-2019
Երիտասարդության ոլորտում աշխատող փորձագետ/դասընթացավարի մրցույթ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում են երիտասարդության զարգացման ոլորտում աշխատող փորձագետներին և/կամ դասընթացավարներին դիմել դասընթաց կազմակերպելու մրցույթին։
Ընդհանուր տեղեկություններ

Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող «ՔՀԿամուրջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին, արագ արձագանքելու առկա հիմնախնդիրներին։

Դասընթացի նպատակն է երիտասարդության ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացում` նրանց գործունեության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով։

Դասընթացի մասնակիցներն են երիտասարդության ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:

Դասընթացի իրականացման նախնական ժամկետն է 2019 թ. մայիսի 6-7։

Հայտի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019 թ. ապրիլի 16-ը` ժամը 17:00:

Դասընթացի վայրը. ԵՀՀ ՔՀԿ կառավարման դպրոց, (Ազատության 1/23, Երևան)

Դասընթացի թեմաները.
Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության ոլորտում իրականացվող քաղաքականություն, քաղաքականությունների վերլուծությունների հմտություններ;  
Երիտասարդական ծրագրերին աջակցող կառույցների և դրանց ռազմավարությունների մասին տեղեկատվություն (ԵՄ, ԵԽ, դեսպանատներ, Էրազմուս պլուս, ԵՄ ԱլԳ, ԱՄՆ ՄԶԳ, միջազգային դոնորներ, ՀՀ պետական կառույցներ և այլն)։
Երիտասարդության խնդիրները ՀՀ-ում։ Դրանց լուծմանն ուղղված ռազմավարությունների, մեթոդների օրինակներ. մասնակցության ապահովում, համայնքի զարգացում, սոցիալական ձեռներեցություն, տնտեսական ակտիվություն, համագործակցություն, քաղաքացիական ակտիվություն, արդյունավետ կառավարման մեջ մասնակցություն, համայնքային ծրագրերի մասնակցություն, զբաղվածության, առաջնորդության և այլ թեմաներով։
Երիտասարդների զարգացման գործում ներգրավված ՔՀԿ-ների ցանցեր, համագործակցություններ, սոցիալական մեդիայի հարթակներ, համագործակցային ռեսուրսներ։

Դիմելու կարգը
Եթե դասընթաց վարելու փորձ ունեք նշված թեմաներից մեկում կամ մի քանիսում կարող եք դիմել ԵՀՀ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) Հայտ` առավելագույնը 2 էջ, հետևյալ տեղեկատվությամբ.
ա) փորձառության ոլորտը (ները)
բ) դասընթաց մշակելու և վարելու փորձը
գ) առաջարկվող դասընթացի(ների) մոտավոր կառուցվածքն ու մեթոդաբանությունը
դ) ակնկալվող վարձատրության չափը։
2) մասնագիտական կենսագրություն (CV);

Հայտը կարող եք ուղարկել  pmanukyan@epfound.am էլ. հասցեով՝ ԵՀՀ  Ծրագրի ղեկավար Փիրուզե  Մանուկյանին: Նամակի առարկան պետք է նշել՝ Youth Trainer, անունը /ազգանունը

Ընտրված փորձագետներին կհրավիրենք հարցազրույցի ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատանքային խմբի հետ` վերջնական որոշում կայացնելու նպատակով։
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`
Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
Together4armenia առցանց հարթակի զարգացում:

Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ

Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար հղումներն այստեղ: