Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-04-2019
Աշխարհում ամենաշատ վաճառված գրքերը
Որքան էլ տեխնոլոգիաները զարգանան, միևնույն է գիրքը երբեք չի զիջի իր տեղը: Այն շատերի համար իրենց ազատ ժամանակը լրացնելու, հանգստանալու, ինտելեկտը զարգացնելու միջոց է:

Ներկայացնում ենք աշխարհում ամենաշատը վաճառված գրքերը: Ցուցակում տեղ չեն գտել այն գրքերը, որոնց վաճառքի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Խոսքն Աստվածաշնչի, Ղուրանի, Մաո Սզեդունի աֆորիզմների մասին է: 


«Մտածիր և հարստացիր», Նապոլեոն Հիլլ  (70 միլիոն օրինակ)

Նապոլեոն Հիլլն այս գրքում առաջ է քաշում 13 սկզբունք, որոնք կարող են օգնել հաջողակ մարդ դառնալու հարցում: Այն ոչ պաշտոնապես հաճախ անվանում էին «Ինչպես դառնալ միլիոնատեր»: Գրողը ոգեշնչում ստացել է ամերիկյան միլիարդատեր Էնդրյու Կարնեգիից:


«Դա Վինչիի ծածկագիրը», Դեն Բրաուն  (80 միլիոն օրինակ)

2003թ. գրքի հեղինակ, ամերիկացի Դեն Բրաունը մեծ քննադատությունների արժանացավ: Գիրքը միստիկ-դետեկտիվ ժանրում է գրված: Այն պատմում է դոկտոր Ռոբերտ Լոգտոնի և տարօրինակ սպանության հետաքննության մասին, որը կատարվել է Փարիզի Լուվր թանգարանում: Վեպը մաս է կազմում կրոնի ալտերնատիվ պատմության ուսումնասիրության, որը հետաքրքրության է արժանացել կապված Մարիամ Մագդաղենացու` քրիստոնեության մեջ ունեցած դերի և սուրբ տապանի հետ: Գրքի հիման վրա նաև  ֆիլմ է նկարահանվել:



«Առյուծը, կախարդը և պահարանը», Քլայվ Սթեյփլս Լյուիս  (85 միլիոն օրինակ)

Քլայվ Սթեյփլս Լյուիսի կողմից գրված «Նարնիայի ժամանակագրություններ» շարքի առաջին (երկրորդ ըստ ներքին հաջորդականության) գիրքն է: Սյուժեում ներկայացված են 4 երեխաներ, ովքեր հանգամանքների բերումով հայտնվում են այնպիսի վայրում, որտեղ խոսում են գազանների և կախարդական, միֆային կերպարների հետ:  



«Արկածների պատմություն», Հենրի Ռեյդեր   (100 միլիոն օրինակ)

Այս գիրքը հայտնի է դարձել ոչ միայն վաճառքի մեծ քանակով, ընթերցողների ուշադրությամբ, այլ նրանով, որ շատ հայտնի գրողներ իրենց աշխատանքներում օգտագործել են գրքից հայտնի մտքեր: Սյուժեում երկու ընկերներ են ներկայացված, ովքեր ճամփորդում են Արևելյան Աֆրիկայի անհայտ վայրերով, որտեղ նրանք հանդիպում են խորհրդավոր ցեղերի, որոնց իշխում է ճերմակ թագուհի Աէշան: 



«Տասը փոքրիկ սևամորթները», Ագաթա Քրիստի (100 միլիոն օրինակ)

Վեպը հանդիսանում էր նաև Ագաթա Քրիստիի ամենավաճառվող վեպը: Ամբողջ ընթացքում վաճառվել է մոտ հարյուր միլիոն օրինակ։ Մեծ Բրիտանիայում վեպը լույս է տեսել 1939թ. նոյեմբերի 6-ին, ԱՄՆ-ում՝ 1940թ. հունվարին։ ԱՄՆ-ում քաղաքական հայացքների ազդեցության պատճառով վեպը լույս է տեսել «Եվ ոչ-ոք չմնաց» վերնագրով, իսկ բոլոր «սևամորթ» բառերը փոխարինվեցին «հնդիկ» բառով: 



«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», Ջոան Ռոուլինգ  (107 միլիոն օրինակ)

Վեպը պատմում է, թե ինչպես է Հարրին իմանում, որ կախարդ է, հանդիպում է իր մտերիմ ընկերների հետ և «Հոգվարթս» մոգության և հմայության դպրոցի թշնամիներին: Ինչպես նաև իր ընկերների հետ հանդիպում է չարագործ Լորդ Վոլդեմորթին, ով սպանել էր իր ծնողներին: 



«Փոքրիկ Իշխանը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերի  (140 միլիոն օրինակ)

Հրատարակվել է 1943թ.-ին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։ Հեքիաթը գրվել է 1942թ. Նյու-Յորքում եղած տարիների ընթացքում։ Առաջին անգամ հրատարակվել է գրողի մահից որոշ ժամանակ առաջ՝ 1943թ.-ի ապրիլի 6-ին` Նյու-Յորքի «Reynal & Hitchcock» հրատարակչությունում։ Սկզբում լույս է տեսել վեպի անգլերեն թարգմանությունը՝ «The Little Prince» անունով, իսկ ֆրանսերեն հրատարակվել է արդեն 1946թ.-ին «Editions Gallimard» հրատարակչության կողմից։



«Մատանիների տիրակալը», Տոլկին (150 միլիոն օրինակ)

Անգլացի գրող Տոլկինը վեպը սկսել է գրել, որպես շարունակություն նախկինում իր կողմից գրված «Հոբբիտ» մանկական ֆենթեզի գրքի շարունակության, որը, սակայն, վերածվել է ավելի մեծ ստեղծագործության: 

Աղբյուրըhttps://billionnews.ru