Նյութը՝ Կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության ԷկոԼաբ հիմնադրամից
Տեղադրվել է 12-04-2019
Կենսակայուն սոցիալական ձեռնարկություն
Այս ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին զարգացնել իրենց ստեղծած սոցիալական ձեռնարկությունները կամ հիմնել նորերը:

Սա իրականացվելու է դասընթացների, անհատական մասնագիտական մենթորության, առցանց դասախոսությունների, ուսուցողական այցելությունների ու ֆորումների միջոցով՝ 2019թ. մայիսից մինչև դեկտեմբեր ժամանակահատվածում:

Ներկայացված սոցիալական ձեռնարկությունների կամ ծրագրերի մի մասը կստանան դրամաշնորհներ 100,000- 550,000 ՀՀ դրամի սահմաններում:

Ընտրության չափորոշիչներ՝

Ծրագրին կարող են դիմել այն երիտասարդները, ովքեր`

  • 20-30 տարեկան են,
  • բնակվում են Հայաստանում,
  • հետաքրքրված են ծրագրի թեմաներով,
  • հետաքրքրված են լուծել իրենց համայնքի խնդիրները ձեռնարկատիրության միջոցով:

Նախատեսվող գործողություններն են՝

1. Դասընթաց սոցիալական ձեռնարկատիրության թեմայով, 6 օր,

Խումբ 1՝ մայիսի 19-24, 2019

Խումբ 2՝ մայիսի 24-29, 2019

Դասընթացի մասնակիցները սովորելու են սոցիալական ձեռնարկությունների տարբեր մոդելների մասին, ձևակերպելու են իրենց ձեռնարկությունների առաքելությունները, վերլուծելու են իրենց ձեռնարկությունների ներկա իրավիճակն ու նախագծելու են դրանց զարգացման ռազմավարություններ:

2. Առցանց դասախոսություններ, 1,5 ժամ տևողությամբ 3-5 դասախոսություն

Դասընթացները վերաբերելու են մարքեթինգին, հանրային կապերին և այլ կարևոր թեմաների, որոնք կօգնեն մասնակիցներին իրենց ծրագրերը և/կամ ձեռնարկությունները ավելի արդյունավետ, շահութաբեր և հաջողակ դարձնել:

3. Անհատական մենթորություն, 3-5 ամիս

Ընտրված ծրագրային թիմերը խորացված մասնագիտական աջակցություն կստական փորձառու մենթորի կողմից՝ իրենց սոցիալական ձեռնարկությունները զարգացնելու համար:

4. Գնահատման հանդիպում

Խումբ 1՝ դեկտեմբերի 5-7, 2019

Խումբ 2՝ դեկտեմբերի 5-8, 2019

Այս հանդիպումը նպատակ ունի գնահատելու ծրագրային ամբողջ գործընթացը, քաղելու դասեր և կիսվելու փորձով ու ոգեշնչումներով:

Հանդիպման ընթացքում կազմակերպվելու է Սոցիալական ձեռնարկությունների ֆորում շուկա, որում կփորձեն ներգրավել ոլորտում գործող բազմազան կազմակերպություններ, ցուցադրել իրենց արտադրանքը, գործակցություններ հաստատել:

Բացի վերոհիշյալ քայլերից, որոնք նախատեսված են բոլոր մասնակիցների համար, մասնակիցների մի մասը, ըստ փորձագետների կողմից իրենց կարիքների և հնարավորությունների գնահատման, կունենան հետևյալ հավելյալ հնարավորությունները՝

Դասընթաց ծրագրերի կառավարման թեմայով, 3- օր

Հունիսի 21-23, 2019

Դասընթացի մասնակիցները սովորելու են ծրագրերի կառավարման հիմունքները, ստանալու են ներածական տեղեկատվություն ծրագրի պլանավորման և իրականացման բազմաթիվ գործիքների և մոտեցումների մասին:

Ուսուցողական այցելություններ՝ 3-5 օր հուլիսից հոկտեմբեր ժամանակահատվածում:

Ընտրված թիմերից մեկական անդամ հնարավորություն կունենա ուսուցողական այցելություն իրականացնել, որի ընթացքում կծանոթանա Հայաստանում գործող հաջողված սոցիալական ձեռնարկությունների հետ, կկարողանա կապեր ու համագործակցություններ հաստատել:

Ինչու՞ դիմել այս ծրագրին՝

Ծրագրին մասնակցելով՝ կստանաք գիտելիքներ սոցիալական ձեռնարկատիրության, ժողովրդավարության և կենսակայուն զարգացման մասին և կզարգացնեք ժամանակի և ծրագրի կառավարման հմտությունները: Դառնալով ԷկոԼաբ հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամներ՝ դուք կկարողանաք հետագայում մասնակցել տարբեր տեղական և միջազգային ծրագրերի: Ծրագրին լիարժեք մասնակցություն ցուցաբերելու դեպքում կստանանք ավարտական վկայական:

Դասընթացների ընթացքում կեցության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: Սեփական բնակավայրից Երևան հասնելու ճանապարհածախսերը չեն փոխհատուցվում: Երևանից Վանաձոր (դասընթացների իրականացման վայր) փոխադրումը կազմակերպում է ԷկոԼաբ հիմնադրամը:

Ծրագրին կարող եք դիմել՝ սեղմելով դիմել կոճակը և լրացնելով ծրագրային հայտադիմումը: Խնդրում ենք հաշվի առնել, որ ԷկոԼաբ թիմից նամակ կստանան միայն ընտրված մասնակիցները, քանի որ բազմաթիվ հայտադիմումներ ստանալու պատճառով մենք հնարավորություն չենք ունենա անհատական պատասխան ուղարկել բոլոր դիմորդներին։

Մասնակցության համար լրացրեք հայտադիմումը մինչև ապրիլի 20-ը:

Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի մինչև մայիսի 5-ը։

Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: