Նյութը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբից
Տեղադրվել է 13-04-2019
Համագործակցության են հրավիրում կամավորները
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության է հրավիրում կամավորների։

 Կամավորական աշխատանքը նվագախմբի հետ արվեստասեր մարդկանց համար լավ հնարավորություն է շփվելու բարձրարժեք երաժշտության, հետաքրքիր մարդկանց, հանրահայտ արտիստների հետ, առօրյան դարձնել ավելի բովանդակալի։

Սոցիալական պատասխանատվության իր ծրագրերի շրջանակներում նվագախումբը առավել կարևորում է հասարակության բոլոր անդամների ներգրավվածությունն ակտիվ մշակութային կյանքին՝ առանց տարիքային սահմանափակումների:

Նվագախմբի լայնածավալ աշխատանքներին կարող են միանալ ոչ միայն ակտիվ երիտասարդները, այլև այն մեծահասակները, ովքեր ցանկանում են կիսվել իրենց փորձով, ներդնել սեփական մասնագիտական հմտությունները և գիտելիքը հօգուտ մշակույթի զարգացման:

Կամավորական աշխատանքն իր մեջ ներառում է՝
1) Մասնակցություն նվագախմբի աշխատանքների հանրայնացմանը
2) Մասնակցություն միջոցառումների կազմակերպման աշխատանքներին
) Աշխատանք հանդիսատեսի հետ
4) Աշխատանք տպագիր նյութերի հետ
5) Եվ պարզապես դրական լիցքերի ապահովում։

իացե'ք մեր երաժշտական ընտանիքին, ներկա գտնվեք քաղաքի լավագույն համերգներին և օգտվեք նվագախմբի բոնուսային քարտի առավելություններից:

Դիմել կարող են մինչև 70 տարեկան բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են լինել մեծ թիմի անդամ և իրենց գնահատված զգալ:

Զանգահարեք`077 310 270 կամ գրեք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջին: