Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-04-2019
Ծանրորդները շարունակում են ուրախացնել իրենց ցուցանիշներով
Հայաստանի համար հերթական մեդալը նվաճվեց. Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել ծանրորդ Սամվել Գասպարյանը: Սա Հայաստանի չորրորդ մեդալն էր երկամարտում:

102 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 377 կգ (168+209) արդյունք: Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում հաջող կատարեց միայն երրորդ մոտեցումը եւ վերեւում պահեց ընդամենը 168 կգ։ Սա 5-րդ արդյունքն էր։ Հրում վարժությունում հայ ծանրորդը նվաճեց փոքր արծաթե մեդալ եւ ընդհանուր հաշվարկային արդյունքում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 368 կգ (168+200) արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ուկրաինացի Դմիտրո Չումակը։ Վերջինիս երկամարտի արդյունքն էր 391 կգ էր:

Ավելի վաղ 109 եւ 89 կգ քաշային կարգերում համապատասխանաբար Սիմոն Մարտիրոսյանը եւ Հակոբ Մկրտչյանը նվաճել էին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: