Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-04-2019
«Ուրարտուն» առավելության հասավ «Արագածի» նկատմամբ
Կայացել է բասկետբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ խաղաշարի երկրորդ մրցավեճը։

Ապրիլի 9-ին բասկետբոլի «Ա» լիգայի եզրափակիչի երկրորդ խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ գրեթե հավասար պայքար մղեց «Արագածի» նկատմամբ։ Լարված պայքարում «Ուրարտուն» կարողացավ 93-89 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ եզրափակիչում հաշիվը դարձնելով 1-3:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Շեյն Հենրին («Արագած»)։ Նա վաստակեց 26 միավոր, 13 անգամ էլ տիրեց օղակից անրադարձող գնդակին եւ կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Եզրափակիչ խաղաշարին մասնակից թիմերի միջեւ հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին «Միկա» մարզադահլիճում:

Պատկյերասրահ՝ Բասկետբոլ․ «Ուրարտու» - «Արագած» (93-89)