Նյութը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից
Լուսանկարները՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից
Տեղադրվել է 15-04-2019
Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունից բերում են 16 մեդալ
Ապրիլի 12-ից 14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում անցկացվեցին Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, մասնակցությամբ 1998-2001թթ ծնված ավելի քան 260 մարզիկ-մարզուհիների՝ Ադրբեջանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից Իռլանդիայից, Իսրայելից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից, Կիպրոսից, Հայաստանից, Հունաստանից, Մակեդոնիայից,Մոլդովայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:

Մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում ներկայացրեց 22 մարզիկ: Ուրախալի է, որ նրանցից 16-ն արժանացան մեդալների:

Պատանիներ առաջնության հաղթողներ դարձան և ոսկե մեդալներ նվաճեցին՝ 
Դավիթ Հովսեփյանը (52կգ),
Արսեն Կարապետյանը (75կգ), 
արծաթե մեդալների արժանացան 
Գևորգ Վարդանյանը (48կգ), 
Մամիկոն Ավետիսյանը (81կգ), 
բրոնզե մեդալների՝ 
Երվանդ Ներսիսյանը (56կգ), 
Արամ Աղաջանյանը (60կգ), 
Դավիթ Հարությունյանը (+87կգ),
և աղջիկներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը (44կգ):

Այս արդյունքներով մեր պատանեկան հավաքականը գրավեց պատվավոր 2-րդ տեղը:

Երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալներ ստացան՝ 
Կարեն Սարգսյանը (52կգ), 
Դավիթ Իսրայելյանը (57կգ), 
աղջիկներից՝ Վարսիկ Գրիգորյանը (56կգ):

բրոնզե մեդալներ՝ 
Վահան Շահբազյանը (48կգ), 
Նարեկ Դալլաքյանը (62կգ), 
Բորիս Շատվերյանը (74կգ), 
Արման Ավանեսյանը (90կգ), 
և աղջիկներից՝ 
Մելինե Մամիկոնյանը (48կգ)։

Մրցավայր էին մեկնել  նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Մեր թիմը հայրենիք կվերադառնա ապրիլի 16-ին առավոտյան 05:20-ին Մոսկվա-Երևան չվերթով: