Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-04-2019
Այսօր Երկրի միջազգային օրն է
Ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկրի միջազգային օրը: Ի սկզբանե Երկրի օրը շատ երկրներում նշվել է գարնանային գիշերահավասարի օրը, որպեսզի նշվի գարնան գալը (հյուսիսային կիսագունդ) կամ աշնան գալը (հարավային կիսագունդ):

Առաջին անգամ այն նշվել է 1970թ-ին՝ ԱՄՆ-ում: Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ, սենատոր Հեյլորդ Նելսոնը Հարվարդի համալսարանի ուսանող Ֆենիս Հայեսի գլխավորությամբ ստեղծել է ուսանողական խումբ: 

Չնայած սենատորն ու իր շտաբը չունեին զանգվածային միջոցառում կազմակերպելու ժամանակ և ռեսուրսներ, դրանք կազմակերպվում էին տարերայնորեն: Ինչպես Հ. Նելսոնն էր ասում. «Երկրի օրը կազմակերպվում էր ինքնիրեն»: Սակայն բախտը ժպտաց: 1971թ.-ին՝ առաջին «Երկրի օրվա» հաջողության շնորհիվ, սենատոր Նելսոնը կազմակերպեց «Երկրի շաբաթը», որը շուտով դարձավ ամենամյա իրադարձություն` մեծ ճանաչում ձեռք բերելով ԱՄՆ-ի բնակչության շրջանում:

Երկրի օրը Բոլիվիայի նախաձեռնությամբ հռչակվել Է 2009թ. ապրիլի 22-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Որպես բանաձևի համահեղինակներ հանդես են եկել ՄԱԿ-ի ավելի քան 50 անդամ պետություններ:

Նստաշրջանի նախագահ Միգել դ'Էսկոտոն հայտարարել է, որ բանաձևում այս Միջազգային օրվա հռչակումն այն բանի ճանաչումն է, որ Երկիրը և իր Էկոհամակարգերը մարդկության համար ապահովում են կյանք: