Նյութը՝ «Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ից
Տեղադրվել է 06-05-2019
«Հանուն մաքուր բնության» երիտասարդական լուսանկարչական մրցույթ
«Համահայկական երիտասարդական շարժում» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ կազմակերպում է «Հանուն մաքուր բնության» լուսանկարչական մրցույթը։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ և ԼՂՀ ստեղծագործ երիտասարդները (16-30 տարեկան)։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն ձևաթուղթը, համաձայնվել մրցույթի պայմաններին և photo2019.hesh@gmail.com էլ․ փոստի հասցեին ուղարկել մրցութային լուսանկարը (լուսանկարները)։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. հունիսի 20-ը, ժամը՝ 18։00։

Մրցանակաբաշխությունն ու լուսանկարների ցուցահանդեսը տեղի կունենա է 2019 թ.-ի օգոստոս ամսին՝ Դիլիջան քաղաքում։

Ձևաթուղթ՝ http://bit.ly/2DRba53

Մրցույթի պայմաններ՝ https://bit.ly/2UQ0G0a