Նյութը՝ ՄԵԿ հարթակից
Լուսանկարները՝ ՄԵԿ հարթակից
Տեղադրվել է 11-05-2019
Դարձիր #ՄԵԿ հարթակի անդամ. նպաստիր երիտասարդական ոլորտի զարգացմանը
Միություն երիտասարդական կազմակերպությունների (ՄԵԿ) հարթակը հայտարարում է նոր անդամների միանալու հնարավորության մասին:

Դեռեւս 2018 թ.-ի հոկտեմբերին երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող 7 կազմակերպություններ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ստեղծելով ՄԵԿ-ը: Միությունը նպատակ ունի երիտասարդության ոլորտում ձեւավորել գործընկերություն այս ոլորտում գործող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ անձանց միջեւ, հանդես գալ երիտասարդներին ուղղված նախաձեռնություններով եւ աշխատանք իրականացնել երիտասարդության ոլորտում: Այսպիսով՝ ՄԵԿ-ը ստեղծում է համատեղ գործընկերություն եւ երիտասարդության ոլորտում կատարված աշխատանքների համակարգում:

ՄԵԿ-ի հիմնադիր անդամներն են՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Համայնքների համախմբման եւ աջակցության կենտրոն» Համայնքային ՀԿ-ն, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն եւ ՕքսԵՋեն հիմնադրամը:

ՄԵԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է տրամադրել հետեւյալ փաստաթղթերը.
1. Անդամակցության դիմում հայտի տրամադրում՝ հաստատված տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից,
2. Երկու երաշխավորագրերի տրամադրում ՄԵԿ-ի հիմնադիր անդամների կողմից (լիիրավ
անդամակցության համար)։

Անդամակցության կարգին եւ միության կանոնակարգին կարող եք ծանոթանալ Հավելված 1-ում: