Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-05-2019
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Հարսանյաց Փառատոն
Մայիսի 11-ին «Arqayadzor Restaurant Complex»-ում անցկացվեց «Հարսանյաց Փառատոն»: Փառատոնը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ:

Փառատոնին մասնակցում էին շուրջ 27 հարսանեկան միջոցառումներ կազմակերպող, հարսանյաց սեղանների ուտեստների ձևավորմամբ զբաղվող կազմակերպություններ։

«Հարսանյաց Փառատոնի» ընթացքում մասնակիցները ծանոթացան  հարսանյանց յուրօրինակ միջոցառումներ կազմակերպող լավագույն ընկերությունների հետ:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ռեստորանների, ինչպես նաև հագուստի և ակսեսուարների սրահների ներկայացուցիչներ, ովքեր մասնակիցներին ներկայացան իրենց ապրանքանիշներով։ 

Փառատոնի ընթացքում ցուցադրություններով հանդես եկան «Aleksandra Wedding Salon», «Goreyan Wedding House», «SENA Wedding Salon»,«Bella Bianca Wedding Salon» և այլ սրահներ, ովքեր ներկայացան հարսանյաց հագուստների յուրօրինակ  հավաքածուներով:

Փառատոնը իրականացվեց  «Arqayadzor Restaurant Complex»-ի հովանավորությամբ և «ProFriend» ընկերության կողմից:

Պատկերասրահ՝ Հարսանյաց փառատոն Երևանում