Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-05-2019
«Փյունիկը» հաստատում է չեմպիոն դառնալու պատրաստականությունը
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում դեռեւս չի որոշվել չեմպոնի հարցը, սակայն հավակնորդների շրջանակը նեղանում է վերջին խաղաշրջանի ամեն տուրից հետո։

Հանգստյան օրերին ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրը։ Ուրբաթ օրը մեկնարկած տուրի շրջանակում «Արցախը» սեփական հարցի տակ պարտվեց չեմպիոնության համար պայքարում գլխավոր հավակնորդներից «Փյունիկին»։ Արդեն առաջին իսկ խաղակեսում «Փյունիկին» հաջողվեց 3 գոլի առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ։ Կրիստի Մարկուն հանդիպման հաշիվը բացեց 10-րդ րոպեին։ Քիչ անց աչքի ընկավ Մաքսիմ Ժեստոկով՝ 23-րդ րոպեին կրկնապատկելով «Փյունիկի» առավելությունը։ Առաջին խաղակեսի վերջնամասում էլ Մոհամեդ Կոնատե հանդիպման հաշիվը դարձրեց խոշոր։ Պարզվեց 39-րդ րոպեին խփված այդ գոլը վերջինն էր այս խաղում. երկրորդ կեսում չեմպիոնության գլխավոր հավակնորդը կարողացավ գրագետ կերպով պահպանել հանդիպման հաշիվը։

Չեմպիոնության համար պայքար մղող մյուս ակումբը՝ «Բանանցը» չկարողացավ տանը հաղթանակ տոնել մրցակցի՝ «Արարատի» նկատմամբ։ Չնայած երկրպագուների բուռն, ակտիվ աջակցությանը «բազեներին» «ճախրելու» եւ հանդիպման հաշիվը բացելու հնարավորություն տվեց. 15-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդար Գլիշիչը։ Որոշ ժամանակ անց Անդրանիկ Քոչարյանը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1-1: Չնայած «Բանանցի» տրամադրության տակ մեկ ամբողջ խաղակես առջեւում էր, սակայն հաղթանակ տոնել «բազեներին» չհաջողվեց։



«Բանանցի» սայթաքումից օգտվեց «Արարատ-Արմենիա» ակումբը։ Չեմպիոն «Ալաշկերտի» դեմ տնային խաղում «Արարատ-Արմենիային» հաջողվեց կամային հաղթանակ տոնել։ Առաջին կեսի վերջում Ալեքսանդր Պրուդնիկովին հաջողվել էր առաջ մղել «Ալաշկերտին», սակայն երկրորդ կեսում Լուիս Ուգոչուկվուի եւ Անտոն Կոբյալկոյի ջանքերով «Արարատ-Արմենիան» բաղձալի հաղթանակ տոնեց՝ շարունակելով կրկնակոխ հետեւել «Փյունիկին», որը երեք միավոր ավելի ունի։

Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում էլ ուժերը չափեցին երկու մարզային ակումբները՝ տեղի «Շիրակը» եւ «Գանձասար-Կապանը»։ Չնայած խաղն անցավ բավականին լարված պայքարում, բայց գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց. թիմերից եւ ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։

32-րդ տուրում հանգստանալու հնարավորությունից օգտվեց «Լոռին»։ Վերջինս դեռեւս տեսական շանսեր ունի լավագույն եռյակում հայտնվելու համար։

Մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.