Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-05-2019
Հումորի հրավառություն՝ Երևանում. Գալուստյանը և Րեվվան կներկայանան ինքնատիպ շոուով
Հունիսի 12-ին Երևանում սպասվում է իսկական հումորի հրավառություն։ Հանրաճանաչ հումորիստներ Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Րեվվան հայ հանդիսատեսի առջև կներկայանան «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող նոր համերգով:

Ռուսաստանի Դաշնության ամենասիրված հումորիստները հայ հանդիսատեսին կներկայացնեն բոլորովին նոր և անակնկալ համարներ: 

Դուետի ինքնատիպ հումորն անտարբեր չի թողնի և ոչ մեկի: Ծիծաղը և բարձր տրամադրությունը երաշխավորված են: Նրանցից յուրաքանչյուրն անգամ անհատական համարների պարագայում կարող է ստիպել հանդիսատեսին անդադար ծիծաղել: Պատկերացրեք՝ ինչ կլինի, երբ Գալուստյանը և Րեվվան երկուսով հայտնվեն միևնույն բեմում…

Նշենք, որ այս ծրագրով մեր հայրենակից Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Րեվվան այս տարի շրջագայում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգներում և արդեն իսկ մեծ հաջողություն են ունեցել: Հանդիսատեսի արձագանքը շատ ջերմ է եղել, իսկ բոլոր համերգներն անցել են լեցուն դահլիճներում: