Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-05-2019
WOW!HR բիզնես-մրցանակաբաշխությունը Հայաստանում
Մայիսի 20-ին առաջին անգամ Երևանում Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ WOW!HR Հայաստան և Վրաստան բիզնես-մրցանակաբաշխությունը, որն իր շուրջն էր համախմբել Հայաստանի և Վրաստանի գործարար միջավայրերից մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների, թոփ-մենեջերների, տնօրենների և փորձագետների տարբեր ոլորտներից:

WOW!HR Հայաստան և Վրաստան նախագծի հիմնական նպատակը մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) ոլորտում ներդրված և կիրառված լավագույն փորձառությունների միավորումն ու մասսայականացումն է, բիզնես միջավայրերում փոխադարձ կապերի ստեղծումը, գործատուի բրենդի առաջխաղացումը ու փորձի փոխանակումը:



Eritasard.am հետ զրույցում Cascade People and Business-ի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը նշեց. «Կազմակերպությունները ընտրվել են երեք սկզբունքով` մասնակից կազմակերպությունը պետք է ունենար  ոչ ավելի, քան երկու տարվա վաղեմություն, պետք է ունենար շոշափելի արդյունքներ և HR ոլորտին առնչվող արդեն իրականացված գաղափար, այսինքն` կազմակերպությունը պետք է ունենար լավ մարդկային ռեսուրսների նախագիծ, որը արժանի կլիներ  հանրությանը ցուցադրվելուն»:



Բիզնես-մրցանակաբաշխությանը մասնակցում էին`

Level Up անվանակարգում` «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա», «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա», «Ռեդիսոն Բլու Հոթել Երևան», «Երևան Սիթի» ընկերությունները:

Save անվանակարգում՝ «Յելլ Էքստրիմ Պարկ» , «Կոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ» և «Ռուսալ Արմենալ» ընկերությունները:



Workplace անվանակարգում` «Ամերիաբանկ» և «Բեթ Քոնսթրաքթ» ընկերությունները:

Digital Solutions անվանակարգում` «Յուքոմ» և «Վորքֆրոնտ Հայաստան» ընկերությունները:



Համաժողովի ընթացքում բոլոր չորս անվանակարգերի նոմինանտները ներկայացրին իրենց հաջողված նախագծերը, որին հաջորդեց քվեարկությունը՝ լսարանի և նոմինանտների մասնակցությամբ:

Քվեարկության արդյունքում Level Up անվանակարգում հաղթող համարվեց «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ընկերության «Know How հանդիպումներ» նախագիծը:



Save անվանակարգում`«Ռուսալ Արմենալ» ընկերության «Նայիր շուրջդ» նախագիծը: Workplace անվանակարգում` «Ամերիաբանկ» ընկերության «Ամերիա քաղաք» նախագիծը :

Digital Solutions անվանակարգում` «Ուորքֆրոնթ Արմենիա» ընկերության «Workfront-ը Workfront-ում» նախագիծը։



«Հաղթող ընկերությունների համար առաջին ամենամեծ հնարավուրությունն այն է, որ մենք բացում ենք պատուհան դեպի միջազգային շուկա, այսինքն` մեր պրոեկտները լսելի են լինելու ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: HR-ը կազմակերպություններին  հնարավորություն է տալիս բարձրացնելու իրենց ճանաչելիությունը ոչ միայն որպես ընկերության բրենդ, այլև որպես աշխատողներին պայմաններ ապահովող ընկերություն, և սրանից էլ կհետևի, որ անձը  պատկերացում կունենա, թե ինչ է իրեն սպասվում այնտեղ աշխատանքի անցնելու դեպքում»,- իր խոսքում նշեց Արփի Կարապետյանը :



Միջոցառումը կազմակերպվել էր HR-tv.ru-ի, Cascade People and Business ընկերությունների և Հայաստանի ՄՌ ասոցիացիայի կողմից: