Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-05-2019
Պրեմիերա. Տիմատիի նոր տեսահոլովակը՝ նկարահանված Հայաստանում
Այսօր հայտնի ռեփեր Տիմատին ներկայացրել է երկրպագուներին իր և Նազիմայի դուետի նոր տեսահոլովակը՝ «Нельзя» խորագրով։

Տիմատիի և երգչուհի Նազիմայի  հոգեհույզ  երգը և գողտրիկ սիրո պատմությունը ակնթարթորեն հուզեցին երկրպագուներին:

Ռուս ռեփեր, պրոդյուսեր, ձեռնարկատեր և դերասան Տիմատիի և Նազիմա Ջանիբեկովայի՝ ավելի հայտնի  НАZИМА մականունով ռուս և ղազախ երգչուհու սիրո պատմության տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանում՝ Երևանի փողոցներում:

Տեսահոլովակի հեղինակը ռուս ռեժիսոր Պավել Խուդյակն է, կնոջ՝ Կորնելիա Պոլակի հետ: Բառերի հեղինակներն են՝ Տիմատին և Պ. Մուրաշովը, ռեժիսորը՝  Զաուր Զասեևը, օպերատորը՝  Պ. Բրատերսկին:

Նշենք նաև, որ ռեփերի պաշտոնական էջում ընդամենը 1 ժամվա հրապարակումից հետո   տեսահոլովակը  հավաքել է մոտ 40 հազար դիտում և հազարավոր ցնցող մեկնաբանություններ նրա երկրպագուներից:

Նկարահանումները ընթացել են մեկ ամիս առաջ՝ ապրիլին: Շատերը այդ օրերին տեսել են Տիմատիին Երևանի կենտրոնական փողոցներում զբոսնելիս:

Հավելենք, որ տեսահոլովակը կարող եք դիտել կամ ներբեռնել  հետևյալ պաշտոնական հղումով՝ https://black-star.ru/nelzya։