Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-06-2019
Ինչպե՞ս և ե՞րբ են նշում Երեխաների տոնը տարբեր երկրներում
Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին: Օրը հաստատվել է 1949թ.-ին` Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Առաջին անգամ նշվել է 1950թ.։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990թ.: 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։
Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես են նշում Երեխաների պաշտպանության օրը տարբեր երկրներում: Ի դեպ, շատ երկրներում օրը նշվում է տարվա տարբեր օրերի:

Ռուսաստան

Ռուսաստանում Երեխաների պաշտպանության օրն ավանդույթի համաձայն նշում են տարբեր միջոցառումներով և համերգներով: Ազգային երգն ու պարը հունիսի 1-ի անբաժան մասն են կազմում: Չնայած դպրոցներում ուսումնական գործընթացն ավարտվել է, սակայն հունիսի 1-ին դպրոցներում տոնական տրամադրութուն է տիրում: 



Ճապոնիա

Որքան զարմանալի է` Ճապոնիայում երեխաների տոները նշվում է տարին 3 անգամ: Մարտի 3-ին հատուկ նշվում է աղջիկների տոնը: Յուրքահատուկ զարդարված բնակարաններում ծնողներն իրենց արքայադստերն իրական տոն են պարգևում: Իսկ մայիսի 5-ը նշվում է տղաների տոնը: Տան պատշգամբում մի քանի տղա ունեցող ընտանիքները կապույտ, կանաչ դրոշներ են ամրացնում: Իսկ նոյեմբերի 15-ն իրական տոն է բոլոր այն երեխաների համար, որոնք 3, 5 և 7 տարեկան են:



Հարավային Կորեա

Երեխաների տոնը սկսել են նշել դեռ 1923թ.-ից, ընդ որում՝ այն սկզբում եղել է միայն տղաների տոն: Երեխաների պաշտպանության օրը նշվում է մայիսի 5-ին: Ծնողները բազմաթիվ նվերներ են գնում իրենց երեխաների համար, որոնք մեծ երջանկություն են պարգևում նրանց: Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որի ընթացքում երեխաները հագնում են ազգային տարածներ, երգում  ազգային երգեր և պարում պարեր:



Կոլումբիա

Կոլումբիայում ևս Երեխաների պաշտպանոթյան օրը նշվում է ոչ հունիսի 1-ին: Տոնական տրամադրությունը տիրում է հուլիսի 4-ին: Երեխաները հանդես են գալիս տարբեր հերոսների կերպարներով, կրում դիմակներ, շրջում փողոցներով: Ամենուր տիրում է հեքիաթային տրամադրություն: 



Շվեդիա

Շվեդիայում, ինչպես Ճապոնիայում, նշում են և' աղջիկների, և' տղաների տոնը: Օգոստոսի 7-ին նշում են տղաների տոնը, որը վերածվում է հեքիաթի: Տղաները հանդես են գալիս տարբեր հերոսների կերպարներով` ցուցադրելով կատակերգական ներկայացումներ: Իսկ դեկտեմբերի 7-ին իրենց օրը նշում են աղջիկները: Նրանք հանդես են գալիս աստվածուհների կերպարներով: Երկու տոներն են ուղեկցվում են հետաքրքիր միջոցառումներով և մրցույթներով:



Մահմեդական երկրներ

Մահմեդական երկրներում հունիսի 1-ին կոնֆետների սիրահարների համար իրական տոն է: Հունիսի մեկը կոչվում է «Կոնֆետների տոն»: Սա երեխաների ամենասիրելի տոներից մեկն է: 



Աֆրիկան երկրներ

Աֆրիկյան մի շարք երկրներում կարելի է ասել, որ մշտական տոնական տրամադրություն է տիրում, քանի որ նրանք յուրահատուկ, իրենց բնորոշ պարեր ունեն, որոնք ամենօրյա բնույթ են կրում երբեմն: Չնայած այն հանգամանքին, որ որոշ երկրներում ծայրահեղ աղքատություն է տիրում, սակայն տոնական օրերը մոռացության չեն մատնվում:



Իսպանիա

Իսպանիայում ևս երեխաների տոնը նշվում է ոչ հունիսի մեկին, այլ` հունվարի 5-ին: Տոնն ունի անվանում՝ «Մոգության թագավորի տոն»: Հունվարի 5-ի առավոտից մինչև հաջորդ օրն առավոտյան Իսպանիայի փողոցներում կարելի է տեսնել զարդարված մեքենաներ, որոնց վարորդները թագավորական հագուստ են կրում: Վերջիններս նվերներ և քաղցրավենիք են բաժանում երեխաներին: Իսկ երեխաներն իրենց հերթին տարբեր կերպարներով են հանդես գալիս: 



Հայաստան

Քաղցր բամբակ, պաղպաղակ, կոնֆետներ, փուչիկներ, ժպիտներ, ջերմ և բարձր տրամադրություն: Ահա այսպիսի տրամադրություն է տիրում Հայաստանում` Երեխաների պաշտպանության օրը: ՀՀ տարբեր հատվածներում կազմակերպվում են տարբեր համերգներ և միջոցառումներ: