Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-06-2019
Տարիներ անց Խաչատուր Աբովյանի տանը կրկին վառվեց թոնիրը
Տարիներ անց Խաչատուր Աբովյանի տոհմական թոնրատանը կրկին վառվեց թոնիրը, իսկ լավաշի անուշ բույրը հիշեցնում էր Աբովյանի երբեմնի հյուրընկալ օջախի մասին:

Մայիսի 31-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի բակը մարդաշատ էր, առատ հյուրասիրություն, տոնական մթնոլորտ, ուրախ երգ ու պար, իսկ առիթը դարերի պատմություն ունեցող թոնրի վերագործարկումն էր:

«Տարիների ընդմիջումից հետո որոշեցինք վառել թոնիրը և ստեղծել հյուրընկալ տան մթնոլորտ, որը կար Խաչատուր Աբովյանի ընտանիքում: Այն ինչ այսօր կատարվում է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում միանգամայն բնորոշ է նրա ազգապահպան գործունեությանը: Մեր նպատակն է նաև խթանել հասարակության ավելի լայն զանգվածների մուտքը Աբովյանի տուն-թանգարան»,-eritasard.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանը:

Նշենք, որ «Լուսե ուղենիշ»  միջոցառման ընթացքում տեղի ունեցավ տնօրհնեքի արարողություն, լավաշի թխման ծիսակարգ:

Իրենց կատարումներով ներկաներին ողջունեցին երգիչ ներ Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը, «ԹմբաԹա» խումբը, «Արեգ» ավանդական երգի պարի համույթը:

Պատկերասրահ՝ «Լուսե ուղենիշ» միջոցառումը