Նյութը՝ ՄԻՄՈ թիմից
Լուսանկարները՝ ՄԻՄՈ թիմից
Տեղադրվել է 04-06-2019
Դարձնենք Երևանը հեծանվային մայրաքաղաք
Հունիսի 2-ին` Հեծանվի համաշխարհային օրվան ընդառաջ, Շահումյանի հրապարակում հեծանվաշատ օր էր: ՄԻՄՈ-ն և Հեծանվային Ֆեդերացիան կազմակերպել էին միջոցառումների շարք նվիրված հեծանվասերներին: 100-ից ավել մասնակիցներ, ովքեր նախապես գրանցվել էին և ստացել անվճար ՄԻՄՈ հեծանիվ, մասնակցեցին հեծանվաշքերթին:

Միջոցառման երկրորդ հատվածում իրենց ելույթի խոսքով հանդես եկան Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Վիկտոր Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Երևանում հեծանվային մշակույթը զարգացնելու համար, ինչպես նաև խթանելու առողջ ապրելակերպը:

Իսկ Շոմբի Շարփն իր ելույթում նշեց, որ հեծանիվը՝ որպես կայուն տրանսպորտի խորհրդանիշ խթանում է կայուն սպառումն ու արտադրությունը և դրական ազդեցություն ունի կլիմայի վրա: 

Պաշտոնական բացման ժամանակ տեղի ունեցավ MIMO Bike հավելվածի մեկնարկը: ՄԻՄՈ-ն հեծանվային սմարթ վարձույթի ծրագիր է, որի միջոցով օգտատերը սկանավորելով հեծանիվը՝ հեշտությամբ ակտիվացնում է այն ու երթևեկում ցանկացած ուղղությամբ: 

Միջոցառման վերջին կարևոր հատվածում տեղի ունեցավ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱՎԱԹ սիրողական հեծանվասպորտի երևանյան հինգերորդ մրցաշարը, որին մասնակցեցին մի քանի տասնյակ հեծանվասերներ: 

Մրցաշարի ավարտին հաղթող 6 հեծանվասեր ստացան արժեքավոր հեծանվային նվերներ:

Երևան քաղաքում իրականացնելով խոշոր չափի ներդրում, MIMO Bike կազմակերպությունը նպատակ ունի զարգացնել Հայաստանում հեծանվային մշակույթը և դարձնել այն թե ֆինանսապես, թե ֆիզիկապես հասանելի յուրաքանչյուրի համար: ՄԻՄՈ-յի նպատակներն են խթանել առողջ ապրելակերպը, նվազեցնել քաղաքաին խցանումները, նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը, զարգացնել հեծանվասեր հասարակությունը ու դարձնել հեծանիվը հասանելի յուրաքանչյուր անձի համար:

Հեծանվենք ու դարձնենք Երևանը հեծանվային մայրաքաղաք: